Հայտարարություններ

 

2015թ․ մարտի 25-ին կորել է «Սալբեկա» ՍՊԸ-ի կլոր կնիքը։ Գտնելու դեպքում խնդրում են զանգահարել 094-42-90-40 հեռախոսահամարով։  

Սիսիանի Որոտան 1/24 հացեում վաճառվում է երկու սենյականոց բնակարան` վերափոխված երեքի: Պատուհանները եվրոպական արտադրության են, տանիքը հիմնանորոգված է: Բնակարանը գտնվում է իդեալական վիճակում. սանհանգույցն ու լոգարանը եւս հիմնանորոգված են: Գինը՝ պայմանագրային: Մանրամասների համար զանգահարել  094 49 49 94 հեռախոսահամարով: 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը  /ծածկագիրը՝ 2.3-6/

ա) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
բ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
գ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

Սիսիանի քաղաքային համայնքը ներկայացնում է ծրագիր նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին

1. Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ՝

ա/ Գեղարվեստի դպրոցում՝ սաների մասնակցությամբ,

բ/ Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում՝ տարածաշրջանի նկարիչների ուժերով:

(մարտ-ապրիլ)

2. «Անլռելի զանգակատուն» գրական-երաժշտական հուշ երեկո (ասմունք, թեմատիկ երգեր, պարային կոմպոզիցիա) – մասնակցում են՝

ա/ քաղաքային գրադարան,

բ/ երաժշտական դպրոց,

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը հայտարարում է համակարգչային ծրագրավորման եւ ինժեներական պրակտիկայի դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Դասընթացների նպատակն է պատրաստել բարձր որակավորմամբ ՏՏ մասնագետներ, նրանց ապահովել  գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։ 

Տեսական դասընթացը կտևի մինչև 9 ամիս, որին կհաջորդի գործնական աշխատանքներ իրական նախագծերի վրա։Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան 8 հասցեում գտնվող Սիսիանի ավագ դպրոցում:

Հայտարարված մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է 2 փուլով` գրավոր եւ բանավոր (հարցազրույց):

Մրցույթին  մասնակցելու համար մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

  1. Դիմում հանձնաժողովի անունով` նշելով այն աշխատատեղի անունը, որին հավակնում է (ձեւ 1).
  2. Բարձրագույն մանկավարժական որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից.
  3. Սպայական կոչում.

Սիսիան քաղաքում կորել է «Լայկա» ցեղատեսակի մուգ մոխրագույն էգ շուն`շատ նման նկարում պատկերված շանը։

Գտնողին կամ տեղեկություն հայտնողին  խոստանում են դրամական պարգև։

Զանգահարել  094-367-000 հեռախոսահամարով։

ՎՎ Հայաստանը հիմնականում գործում է համաձայն երկարաժամկետ Տարածաշրջանային զարգացման ծրագրերի (ՏԶԾ), որոնք նախատեսված են 10-15 տարվա համար և գլխավորապես ֆինանսավորվում են երեխաների հովանավորության միջոցով: ՏԶԾ-ների ուշադրության կենտրոնում է նաև երեխաների բարեկեցության հարցերի խթանումը` համայնքի մասնակցության ու պատասխանատվության ստանձնման միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 20 հունվարի, 2015թ.:

Վայրը ք. Սիսիան, Սյունիքի մարզ, տևողությունը՝ անժամկետ:

Սիրելի´  սիսիանցիներ

Սիսիանի Արշակ Գրիգորյանի  անվան  N 1 հիմնական  դպրոցը  կատարում է  2009 թ. ծնված  երեխաների  ընդունելություն  դպրոցի  նախակրթարանում :

Այստեղ կան բոլոր պայմանները ձեր փոքրիկի առօրյան հագեցած ու բովանդակալից դարձնելու համար: Առկա դիդակտիկ պարագաները, ուսուցման ու դաստիարակության արդիական մեթոդները կապահովեն սահուն անցում նախակրթարանից դպրոց: Երեխաներին նաև անվճար սնունդ կտրվի:

Դիմել կարող եք ամեն օր՝ ժամը  9:00-ից 15:00-ը՝ բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մանրամասների համար զանգահարել  (0283) 2 -24-40 հեռախոսահամարով:

 

 

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում (նախկին կենտրոնական շուկայի հարեւանությամբ) վաճառվում է առեւտրի գործունեություն իրականացնելու համար 41 քառ. մ. ընդհանուր մակերեսով տարածք: Ունի նաեւ պահեստային մաս, որտեղ տեղադրված է 5 տոննա տարողությամբ սառնարան: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ընդլայնել եւս 9 քառ. մ. դրա հնարավորությունը առկա է:

Մանրամասների համար զանգահարել  094 81 52 58 հեռախոսահամարով: