ՎՎ Հայաստանը հիմնականում գործում է համաձայն երկարաժամկետ Տարածաշրջանային զարգացման ծրագրերի (ՏԶԾ), որոնք նախատեսված են 10-15 տարվա համար և գլխավորապես ֆինանսավորվում են երեխաների հովանավորության միջոցով: ՏԶԾ-ների ուշադրության կենտրոնում է նաև երեխաների բարեկեցության հարցերի խթանումը` համայնքի մասնակցության ու պատասխանատվության ստանձնման միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 20 հունվարի, 2015թ.:

Վայրը ք. Սիսիան, Սյունիքի մարզ, տևողությունը՝ անժամկետ:

 

Պաշտոնի նպատակը
Օժանդակել երիտասարդական ծրագրերի և նախագծերի իրականացմանը Սիսիանի ՏԶԾ-ի նպատակային համայնքներում և ստանձնել մասնագիտական և ոլորտային պատասխանատվություն Մանրամասն աշխատանքների պլանով իրեն հանձնարարված աշխատանքները: ՏԶԾ պատասխանատուն ամեն օր աշխատում է համայնքի անդամների հետ առանձնահատուկ ոլորտներում միջոցառումների իրականացման, ներառյալ նախանշված գործընկերների կարողությունների զարգացման, այլ շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատման համար, ինչպես նաև ապահովելու համայնքների պատրաստակամությունը` առաջ տանելու իրենց իսկ զարգացման գործընթացները:

Հիմնական պարտականությունները
1. Ծրագրի իրականացում
• Սերտորեն աշխատել Մարզի Ոլորտային համակարգողի հետ և ՏԶԾ մակարդակով ապահովել տեխնիկական ծրագրերի որակյալ իրականացումը համաձայնեցնելով Ոլորտային համակարգողի հետ:
• Ապահովել, որպեսզի ստեղծվեն համակարգեր, գործընթացներ, համապատասխանեցված մոդելներ և աջակցել ոլորտային համակարգողին ունենալու մեկ միասնական մոտեցում ոլորտում բարձրացված հարցերը լուծելու համար:
• Ապահովել բոլոր ոլորտում թրեյնինգների/ կարողությունների զարգացման միջոցառումների որակյալ մոնիտորինգը համաձայն որակի չափանիշների:
• Որպես ՏԶԾ թիմի անդամ, ակտիվ կերպով կազմակերպել և մասնակցել ՏԶԾ տարբեր հանդիպումների, միջոցառումների, նախաձեռնությունների, քննարկումների, ներառյալ կարծիքների հայտնումը, արձագանքումը և ուսուցումը կապված ոլորտի հետ կամ ներառելով ոլորտը:
• Ապահովել, որպեսզի ՏԶԾ-ում իրականացվող ծրագրերը համապատասխանեն ՎՎ Հայաստանի ռազմավարական ուղղություններին:
• Ակտիվորեն մասնակցել ՏԶԾ նախագծման/վերակազմավորման աշխատանքներին:
• Աջակցել մարզի համապատասխան ոլորտի համակարգողին իրականացնելու տեղական մակարդակով շահերի պաշտպանության աշխատանքներ:
• Աջակցել ՏԶԾ-ին փորձարկելու/ ստուգելու նոր մոդելներ համապատասխան ոլորտներում: Հետևել, որպեսզի համապատասխանեցված մոդելները կիրառվեն ամենախոցելի խավերի հետ աշխատելու համար:
• Ապահովել իր պատասխանատվության ներքո գտնվող ՏԶԾ մանրամասն իրականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին կատարումը
• Աջակցել մարզի ոլորտային համակարգողին վարելու համապատասխան ծրագրային բյուջեն,
• Տրամադրել ամսական հաշվետվություններ (ըստ պահանջվող ձևերի) իրեն հանձնարարված մանրամասն իրականացման ծրագրի բաղկացուցիչ մասերի վերաբերյալ (նաև Մարզի ոլորտային համակարգողին ներկայացվող կիսամյակային հաշվետվությունների համար համաձայն մոնիտորինգի և գնահատման գործընթացների)
• Ապահովել ՏԶԾ գրասենյակում իրեն հանձնարարված առաջադրանքներին և աշխատանքներին առնչվող փաստաթղթերի լիակատար պատրաստումը և ժամանակին ներկայացումը:

2. Գիտելիքների ձեռք բերում և կարողությունների զարգացում
• Օժանդակել շահառուների համար կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների նախագծմանը և իրականացմանը
• Սերտորեն աշխատել Մարզի Ոլորտային համակարգողի հետ համապատասխան ոլորտում գործընկերների որակյալ ունակությունների զարգացումը կազմակերպելու համար
• Կիսել անձնական ներըմբռնումները և քաղած դասերը այլ անձանց հետ՝ օգնելու ձեռք բերելու անհատական և թիմային գիտելիքներ ծրագրի և տեղական կոնտեքստի մասին:

3. ՏԶԾ մակարդակում կապերի հաստատում համայնքային շահառուների հետ
• Աջակցել Մարզի Ոլորտային համակարգողին հաստատելու կապեր ՏԶԾ տարածքում ոլորտի շահառուների և հնարավոր դերակատարների հետ:
• Մարզի Ոլորտային համակարգողի ղեկավարության ներքո իրականացնել հետազոտություններ ոլորտի առանձնահատուկ հարցերի վերաբերյալ և տրամադրել որակյալ տվյալներ տեղական/մարզային մակարդակով շահերի պաշտպանության ուղղությամբ:
• Ակտիվացնել համագործակցությունը ոլորտային առանձնահատուկ դերակատարների հետ շահառուների հետ պարբերական հանդիպումների, միջոցառումների միջոցով՝ համաձայնեցնելով Մարզի Ոլորտային համակարգողի հետ:
• Բարձրացնել ՎՎՀ վարկանիշը մարզում երեխաների շահերի պաշտպանելու համար,
• Մարզի ոլորտային համակարգողի ղեկավարության ներքո, մասնակցել պաշտոնական և ոչ պաշտոնական ցանցերին համապատասխան ոլորտներում՝ աջակցելու ընթացիկ և ապագա համագործակցությունը և ուսուցումը:
• Ապահովել ՏԶԾ մակարդակով ոլորտային գործընկերների հետ համագործակցությունը ծրագրերի հաջող իրականացման համար: Աշխատել ցանցերի, միությւոնների, պետական խմբերի և մասնագետների խմբերի հետ առավելագույնի հասցնելու ուսուցումը, համակարգումը և ոլորտի առաջընթացը
4. Հովանավորության ծրագրի ընդգրկումը
• Համայնքին տրամադրել կողմնորոշում համայնքների ավելի լայն ընդգրկման գործընթացներում ներառված հովանավորության ծրագրի վերաբերյալ և համակարգել շարունակական ուսուցումը, որպես համայնքի ավելի լայն մոբիլիզացման գործընթացի մի մաս
• Ընդգրկված լինել երեխաների մոնիտորինգի գործընթացում և Երեխաների բարեկեցության/ Երեխաների պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանության կոմիտեների ստեղծմանը, ամրապնդելու համայնքի կողմից երեխաների պաշտպանության մեխանիզմները և համակարգերը
• Ապահովել գրանցված երեխաների և ամենախոցելի երեխաների և նրանց ընտանիքների իմաստալից մասնակցությունը ՏԶԾ ծրագրային աշխատանքներում և ժամանակին տրամադրել տեղեկատվություն ՏԶԾ հովանավորության ծրագրին մասնակցության/օժանդակության մասին տեղեկատվություն
• Ապահովել անընդհատ հաղորդակցություն հովանավորների հետ ծրագրային աշխատանքների միջոցով (ներառյալ Հովանավորություն 2.0 տեսահոլովակներ նկարահանելու և լուսանկարահանման պարտականությունները և պատմությունների շարադրման նախաձեռնությունները) ուղղված դոնորների ներգրավմանը և գոհացմանը

5. Կապերի հաստատում համայնքների հետ. ընդհանուր գործողություններ աջակցելու այլ ոլորտային աշխատանքներին
• Կարողանալ վարել քննարկումներ համայնքների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն այլ ոլորտների հետ, անհրաժեշտության դեպքում:
• ստեղծել սերտ կապեր գործընկեր համայնքների հետ և քաղել դասեր, տնային այցելությունների, համայնքի սոցիալական միջոցառումներին մասնակցելու և այն, միջոցով,
• Ստեղծել ամուր կապեր, որոնք կհաղորդեն ՎՎՄ առաքելությունը, արժեքները և ինքնությունը բոլոր համապատասխան շահառուների համար, ներառյալ համայնքային խմբերը, տեղական հեղինակությունները, եկեղեցիները և այլ ՀԿ-ները:
• Երաշխավորել և խթանել քրիստոնեական արժեքների վրա հիմնված մոտեցումներ ամենօրյա կյանքում և աշխատանքում
• Ակտիվորեն կապեր հաստատել շահառուների հետ, օգնել համայնքներին ստեղծելու կապեր շահերի պաշտպանության, միջոցների մոբիլիզացման և ծրագրի իրականացման համար:
• Խթանել համայնքի շահառուների կարողությունների անընդհատ զարգացումը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել ամենախոցելի երեխաների և նրանց ընտանիքների շահերը
• Ակտիվորեն մասնակցել ՏԶԾ թիմի քննարկումներին բոլոր ոլորտներում, ներառյալ կարծիքների հայտնումը, արձագանքումը և դասերի քաղումը
• Օժանդակել համայնքի շահառուներին մասնակցելու հանդիպումների քննարկելու, նախատեսելու և իրենց սեփական մասնակցությունը իրենց համայնքի զարգացման գործընթացներին ծրագրավորելու համար

3. Այլ պարտականություններ
• Իրազեկ լինել ու պատրաստ իրականացնելու ազգային գրասենյակի մարդասիրական ու արտակարգ իրավիճակների (ՄԱԻ) ծրագիրը ոլորտային միջամտությունների կոնտեքստի ներքո:
• Կատարել Մարզի Ոլորտային համակարգողի կամ Մարզի զարգացման ղեկավարի հանձնարարած այլ համապատասխան առաջադրանքներ
• Հաճախել և մասնակցել աշխատակազմի ընթացիկ և քրիստոնեության թեմաներով հանդիպումներին:

Պահանջվող որակավորում և հմտություններ`
Հետևյալ գիտելիքները, հմտություններն ու ունակությունները կարելի է ձեռք բերել պաշտոնական կրթության, ինքնակրթության, նախկին փորձի կամ առանց աշխատանքից կտրվելու վերապատրաստման համադրման միջոցով.

1. Բարձրագույն կրթություն, բակալավրի աստիճան համապատասխան ոլորտում
2. Նորը սովորելու և նոր նախաձեռնություններին աջակցելու կարողություն և ցանկություն
3. Ամուր հարաբերություններ/ ցանցերի ստեղծում ոլորտի դերակատարների հետ
4. Համայնքի հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողությունը նախընտրելի է
5. Համակարգման գերազանց ունակություններ
6. Համակարգչի իմացություն (MS Office: WORD, EXCEL, PP, e-mail, Internet)
7. Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
8. Հաղորդակցման ունակություններ, ներառյալ արդյունավետ հարցեր տալու ունակությունը
9. Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում
10. Շահառուների լայն շրջանակի հետ աշխատելու ունակություն
11. Հետադարձ կարծիք տալու և ստանալու իմացություն և ունակություններ
12. Մասնակցական ուսուցման գործիքների իմացություն
13. Բարդ իրավիճակներին արձագանքելու և դրանք կառավարելու կարողություն
14. Ֆասիլիտացիայի ունակություններ, ներառյալ հաղորդակցման խնդիրներ ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու հմտություններ
15. Երեխաներին համար հեշտ ուսուցման մոտեցումներ և գործիքներ կիրառելու կարողություն
16. Պրեզենտացիայի հմտություններ
17. Համապատասխան ոլորտում մեկ տարվա աշխատանքային փորձ
18. Համայնքային զարգացման փորձ
19. Աշխատաժամանակի մինչև 80%-ը գործուղումներին տրամադրելու կարողություն


Դիմելու կարգը
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե և ուղեկցող նամակ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript և Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ. հասցեներին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշեք պաշտոնը, որի համար դիմում եք և պաշտոնի գտնվելու վայրը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 20 հունվարի, 2015թ.: