«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը հայտարարում է համակարգչային ծրագրավորման եւ ինժեներական պրակտիկայի դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Դասընթացների նպատակն է պատրաստել բարձր որակավորմամբ ՏՏ մասնագետներ, նրանց ապահովել  գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։ 

Տեսական դասընթացը կտևի մինչև 9 ամիս, որին կհաջորդի գործնական աշխատանքներ իրական նախագծերի վրա։Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան 8 հասցեում գտնվող Սիսիանի ավագ դպրոցում:

 

Դասընթացին մասնակցելու համար մասնագիտական գիտելիքները պարտադիր չեն, մասնակցելու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները։

Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային ինքնակենսագրություն (CV) Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեին մինչև սույն թվականի մարտի 13-ը։   Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (374 77) 123 344 կամ (374 60) 464 700 (ներքին՝ 1016)  հեռախոսահամարներով:

 

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» գործում է 2004թ-ից ՀՀ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Ստեփանակերտ, Իջևան, Հրազդան և Վրաստանում։ Կենտրոնը կազմակերպում է համակարգչային ծրագրավորման դասընթացներ, որոնք թույլ են տալիս տեխնիկական ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին համալրել իրենց գիտելիքները ոլորտում պահանջվող ու կիրառելի գիտելիքներով և հմտություններով` հնարավորություն տալով նրանց ավելի հեշտ մուտք գործել տեխնոլոգիական արդյունաբերության նախընտրելի ոլորտ։ 2005-2014թթ-ին ՀՀ  մարզերում  սկսեցին  գործել  ՏՏ  ոլորտի  ընկերություններ,  որոնց  աշխատակիցները  կենտրոնի դասընթացների շրջանավարտներնեն։