ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ եւ Շվեցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ նախաձեռնում է համայնքային առաջնորդների ամառային ճամբար, որի նպատակն է խթանել 16-30 տարեկան երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքի քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային կյանքին:

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ օգոստոսի 1-ը՝ ժամը 18:00-ը, առցանց լրացնել մասնակցության հայտ http://goo.gl/HwjijT հասցեում:

«Համայնքը ես եմ" համայնքային առաջնորդների ամառային ճամբարը կանցկացվի 2015թ.-ի օգոստոսի 20-ից 27-ը: 

Սիսիանի քաղաքապետարան