Հարգելի սիսիանցիներ.

Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է «Ամերիկյան մշակութային շրջագայություն» ծրագիրը, որի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 11-ին Սիսիան քաղաքի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝
1. 14:00 - ջազի վարպետության դասեր երիտասարդ երաժիշտների համար
2. 16:00 - «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ցուցադրություն
3. 19:00 - Հայաստանի ջազ նվագախմբի ելույթը Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Միջոցառումների մուտքն անվճար է:

sisian.am