Սիսիանի համայնքում  ամանորյա տոնական օրերի մեկնարկը տրված է, սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված հետևյալ միջոցառումներին.

 

  • Դեկտեմբերի 21
    «Ամանորը երեխաների աչքերով»խորագիրը կրող ցուցադրություն՝ Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում:
  • Դեկտեմբերի 22
    «Ամանորը նախակրթարաններում՝ հեքիաթի և մուլտֆիլի հերոսների հետ» համերգային ծրագիր՝ համայնքի բոլոր նախակրթարաններում:
  • Դեկտեմբերի 22

16:00-ին տարեմուտի հանդես՝ էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցում:

  • Դեկտեմբերի 23
    15:00-ին Սիսիանի արվեստի դպրոցի սաների տոնական հանդեսը՝ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում:
  • Դեկտեմբերի 25
    Ամանորյա տոնական միջոցառումներ՝ Բռնակոթ, Ույծ, Բնունիս, Թասիկ և Սալվարդ բնակավայրերում:
  • Դեկտեմբերի 25
    18:00-ին Սիսիանի համայնքի գլխավոր տոնածառի և տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողություն /կմիացվեն նաև բնակավայրերի տոնածառերի տոնական լույսերը/:
    18:00-22:00 «Ամանորին ընդառաջ» խորագրով տոնական համերգային ծրագիր՝ գլխավոր տոնածառի մոտ:
  • Դեկտեմբերի 26

Ամանորյա տոնական միջոցառումներ՝ Վաղատին, Լոր, դարբաս և Շենաթաղ բնակավայրերում:

  • Դեկտեմբերի 27
    Ամանորյա տոնական միջոցառումներ՝ Անգեղակոթ, Շաղատ, Շաքի և Ախլաթյան բնակավայրերում:
  • Դեկտեմբերի 27
    Քիք-բոքսինգի «Արիամարտ» ակումբի ամանորյա տոնական միջոցառումը:
  • Դեկտեմբերի 28

           16:00-ին «Ամանորյա խառնաշփոթ» ուրախ համերգայի ծրագիր՝ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում:

  • Դեկտեմբերի 31
    01:00-ին «Նոր տարվա գիշերը» տոնական երաժշտական ծրագիր, շքեղ հրավառություն՝ գլխավոր տոնածառի մոտ: