Տեղեկատվական հանդիպում ԱՄՆ դեսպանատան կողմից ընձեռվող դրամաշնորհային և կրթական փոխանակման ծրագրերի վերաբերյալ

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սիրով հրավիրում է տեղական ՀԿ-ներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հանրային ծառայողներին և ուսանողներին ներկա գտնվել վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի, ինչպես նաև Ֆուլբրայթ և Հ․ Համֆրի կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 16-ին, ժամը 15:00-ին Բասեն հյուրանոցում (հասցե` Արամ Մանուկյան 2, Սիսիան)

Հիշյալ ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ դեսպանատան կայքում, տես՝ http://www.usa.am/cms/announcements.php: