Main content

56927160 1268336269997730 2922807038285185024 oՀարգելի մարզիկներ և մարզասերներ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ս.թ դեկտեմբերի 10-ից 13-ը Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի զոհված ազտամարտիկ Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշար:

  • Հուշամրցաշարի մասնակցության նախնական հայտերը կարող եք ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին մինչև ս/թ դեկտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:
  • Անվանական հայտերը ներկայացվում են վիճակահանության ժամանակ:
  • Վիճակահանությունը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում ս/թ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին:
  • Խաղերն անցկացվելու են երեք խաղափուլերով:
  • Հուշամրցաշարի մասնակից թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի և հանդես կգան  շրջանաձև համակարգով:
  • Ենթախմբերում առաջատար տեղեր զբաղեցրած թիմերը կմրցեն մրցանակային տեղերի համար:
  • Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը կպարգևատրվեն Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթով, ինչպես նաև դրամական պարգևներով:
  • Հայտն ուշացնելու դեպքում թիմը զրկվում է հուշամրցաշարի մասնակցությունից:

Add comment


1