Main content

 
IMG 5424Հունիսի 25-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խումբը նշեց ստեղծման 5-ամյակը: IMG 5471Հոբելյանական երեկոյի ընթացքում, գեղարվեստական ղեկավար Աննա Հակոբյանի գլխավորությամբ, երեխաները ներկայացրեցին թատերախմբի խաղացանկում տեղ գտած <Ոտքի՛, դատարանն է գալիս>, <Հին Աստվածներ>, <Արա Գեղեցիկ և Շամիրամ>, <Հայկական հեքիաթներ>, <Ախ, ներվեր, ներվեր>, <Տաքսի, տաքսի> ներկայացումներից հատվածներ: IMG 5462Հանդիսատեսի դատին հանձնվեց նաև հումարին երաժշտական նոր ներկայացում: Թատերական խմբի 5-ամյակը շնորհավորելու էին եկել Շաքի բնակավայրի մշակույթի կենտրոնի սաները, նրանք ևս հումորային մանրապատումներ էին պատրաստել:IMG 5539 Միջոցառման ավարտին խմբի շրջանավարտներին մեծ հանդիսավորությամբ հանձնվեցին հավաստագրեր, իսկ նախկին սան Հրաչ Խալաթյանը, հոբելյանի կապակցությամբ, ստացավ հատուկ շնորհակալագիր: IMG 5612Հավաստագրերի հանձնման պատիվը տրվեց Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանին: Շնորհավորելով թատերական խմբի ներկա և նախկին բոլոր սաներին, գեղարվեստական ղեկավար Աննա Հակոբյանին և մշակույթի կենտրոնի տնօրինությանը՝ Նարա Հովհաննիսյանը խումբը անվանեց սիսիանյան մշակութային մեծ ընտանիքի այն կարևորագույն անդամը, առանց որի համայնքային միջոցառումները անհնար է պատկերացնել: 1Թատերական խմբում գործունեության 5 տարիների ընթացքում դերասանական կրթություն են ստացել հինգ տասնյակից ավելի երեխաներ, այժմ խումբը բաղկացած է 22 պատանի դերասան, դերասանուհիներից:

Add comment


1