Main content

stroitelstvousligiՍիսիանի համայնքի կողմից 2019 թվականին ներկայացված վեց սուբվենցիոն ծրագրային հայտերից վեցն էլ հաստատվել են: Համայնքում կիրականացվեն տնտեսական ու սոցիալական բնույթի մեծածավալ աշխատանքներ:


Ստորև ներկայացնում ենք ծրագրերից յուրաքանչյուրի մասին համառոտ տեղեկություն:

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ծրագրի շնորհիվ կբարելավվի Սիսիան քաղաքի լուսավորության համակարգը, Շաղատ,  Բալաք, Իշխանասար, Վաղատին, Լոր, Անգեղակոթ բնակավայրերում լիարժեք կլուծվի գիշերային լուսավորության խնդիրը: Ծրագրի նախագծային արժեքը 167.136.290 հազար դրամ է:8eb60a60303262d41901bb1d9d550e2fԱՅԳՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Այս ծրագրի շնորհիվ կբարեկարգվի մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝  Կ.Դեմիրճյանի անվան / Երևանյան/ այգին, կտեղադրվեն նոր կարուսելներ: Ծրագրի մեջ ներառված է նաև Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգումը: Ըստ նախագծի ծրագիրը կարժենա 137. 759. 696 հազար դրամ:
f55c59599d4b76 55c59599d4f6c.thumbՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Ծրագրով նախատեսված է Խանջյան փողոցի փոսալցում, Մյասնիկյան-Շահումյան- Արամ Մանուկյան փողոցների ասֆալտապատում, Սիսիան-Իշխանասար՝ համայնքային նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի ասֆալտապատում: Ծրագրի նախագծային արժեքը 166. 134. 210 հազար դրամ է:

Image00005ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Կվերանորոգվեն թվով 12 շենքերի տանիքներ, որից  7-ը Սիսիանում, 5-ը՝  Դաստակերտում: Ծրագրի նախագծային արժեքը 150. 534. 980  հազար դրամ է:  
ՍԻՍԻԱՆՈՒՄ կվերանորոգվեն Խանջյան 1ա, Սիսական 9, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 շենքերի տանիքները:
ԴԱՍՏԱԿԵՐՏՈՒՄ՝  Ա.Ավետյան 1, Ա.Ավետյան  2, Ա.Ավետյան 4, Ա.Ավետյան 14, Ա.Ավետյան 15 շենքերի տանիքները:

32.thumbԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Ծրագրի նպատակն է համայնքի Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերի համար ձեռք բերել 3 հատ տրակտոր, խոտհավաք, խոտամամլիչ, շարքացան, հնձիչ, կոշ, խոզանակ և կցորդ: Ձեռքբերված տեխնիկան անհրաժեշտության դեպքում  կօգտագործվի նաև մյուս բնակավայրերի համար:  Ծրագրի նախագծային արժեքը 47090.0 հազար դրամ է:

8298053 777x437ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Անգեղակոթ, Բռնակոթ, Որոտնավան բնակավայրերում  337. 143. 770 հազ. դրամի շրջանակներում կկառուցվեն ոռոգման ջրագծեր:  

Հաստատված վեց ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 005 798 946 հազար դրամ :

Add comment


1