Main content

IMG 0391 копияՄարտի 6-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

 

IMG 0396Հաստատման ներկայացված որոշման 11 նախագծերից առաջինը Սիսիանի համայնքի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին էր: Ներկայացվեց բյուջեի կատարման տարեկան և ըստ բնագավառների կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը հաստատվեց միաձայն: Խոսելով 2019 թվականին իրականացված ծրագրերի մասին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և ավագանուն՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Ավագանու հաստատմամբ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնվեց համայնքի կողմից ձեռք բերված մասնագիտական գործիքներ՝ բենզինային գեներատոր, պոլիէթիլենային խողովակների զոդման սարք, գայլիկոնիչ, եռակցման սարք, հարվածային գայլիկոնիչ, եռակցման սարք, հարվածային գայլիկոնիչ, լրակազմ գործիքների հավաքածու:
Ավագանու հաստատմամբ լրացումներ կկատարվի համայնքի գույքագրման փաստաթղթերում՝ գույքացանկ ներառելով ինչպես վերոնշյալ սարքավորումները, այնպես էլ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի կողմից Լոր և Վաղատին բնակավայրերում կառուցված փողոցների արտաքին լուսավորության համակարգերը՝ 14 մլն 622 հազ.557 ՀՀ դրամ արժեքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով Որոտնավան բնակավայրում կառուցված 3630գծմ ոռոգման համակարգը:
Ավագանին հաստատեց նաև Որոտնավան բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատման և էտման ցուցակը՝  հաշվի առնելով այն փաստը, որ ցուցակում ներառված ծառերը փակում են բնակավայրի մուտքի ճանապարհի տեսանելի հատվածը՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

IMG 0406Հաստատվեց համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին որոշման նախագիծը: Համայնքի տարածքում գտնվող այն հողամասերը, որոնք հնարավոր է տրամադրել կառուցապատման նպատակով, բաց դասական աճուրդով կօտարվեն քաղաքացիներին:
IMG 0400Ավագանու որոշմամբ կփոխվի Բռնակոթ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող  0.03 հա հողամասի նպատակային նշանակությունը՝ սպանդանոցի կառուցման աշխատանքների իրականացման համար: Սպանդանոցի կառուցման միջոցով կլուծվեն բակային մորթի պարագայում ի հայտ եկող մի շարք հարցեր, ինչպես նաև կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ:
Ավագանին հաստատեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի ցանկը, որոնք վարձակալության իրավունքով կտրամադրվեն քաղաքացիներին:
Հաստատման արժանացան օրակարգում ընգրկված  որոշման բոլոր նախագծերը:

Հ.Գ Ավագանու որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:

Add comment


1