Main content

IMG 20200517 135515 923 640x374Հարգելի սիսիանցիներ, ինչպես գիտեք Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք՝ վարակի այլ օջախից:

 

Ինչ ենք հորդորում անել՝
✅Տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում
✅Նվազագույնի հասցնել բոլոր տեսակի շփումները
✅Խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց (❌հարսանիք, ❌թաղում, ❌կնունք, ❌ծնունդ և այլն) և ❌մեծաքանակ հյուրեր հրավիրելուց, քանի որ վտանգում եք ձեր և ձեր հյուրերի առողջությունն ու կյանքը: Անհնարինության դեպքում իրականացրեք հնարավորինս նեղ շրջանակով՝ խուսափելով ❌անհարկի ողջագուրումներից և ✅պահելով անվտանգության կանոննորը
✅Պահել սոցիալական հեռավորություն, հատկապես խանութներում, սուպերմարկետներում, և ցանկացած այլ հաստատությունում, որտեղ մարդկային հոսքը հաստատության կողմից չի կառավարվում՝ կուտակումներից խուսափելու նպատակով
✅Պարբերաբար լվացեք ձեռքերը օճառով՝ մանրակրկիտ և 20 վայրկյան տևողությամբ, ինչպես նաև հաճախ ախտահանեք դրանք
✅Կրեք պաշտպանիչ դիմակներ, հատկապես մարդաշատ վայրերում
✅Բոլոր տնտեսվարողներին, գրասենյակներին և հիմնարկներին կոչ ենք անում պահել անվտանգության և հիգիենայի սահմանված կանոննները, ապահովել աշխատակիցներին դիմակներով և ախտահանիչ նյութերով 
✅Անգամ ամենաչնչին կասկածի կամ վատ զգալու պարագայում տեղեկացրեք բժշկին՝ ☎️ զանգի միջոցով՝ խուսափելով ինքնաբուժմամբ զբաղվելուց:
‼️Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելն այսուհետ կախված է մեզանից յուրաքանչյուրի գիտակցության և պատասխանատվության մակարդակից: Հետևաբար հորդորում ենք
✅իրավիճակին լուրջ վերաբերվել
✅լինել զգոն
✅Հետևել բացառապես վերոնշյալ անվտանգության կանոններին:

#Առողջ_եղեք
#ՍիսիանԲԿ
#Covid19

Add comment


1