Main content

IMG 20200714 101023Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այս տարի, համավարակով և երկրում հայտարարված արտակարգ ռեժիմով պայմանավորված, հուլիսի 19-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, համայնքում չեն կազմակերպվի ավանդական մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ: 

Այս տարի հուլիսի 19-ը նաև Սիսիանի համայնքի Անգեղակոթ գյուղի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայր այցելության օրն է, որը ևս կոչ է արվում բացառել: 

Խնդրում ենք Անգեղակոթի, հարակից գյուղերի բնակիչներին և այդ օրը ուխտագնացության նպատակով Անգեղակոթ այցելող քաղաքացիներին պահպանել համավարկով պայմանավորված բոլոր կանոնները՝ զերծ մնալով մարդաշատ հավաքներից, մասսայական միջոցառումներից և հանդիսություններից:
Կոչ ենք անում բակերում ևս բացառել ավանդական ջրոցի խաղալը՝ չվտանգելով մեր ու մեր երեխաների առողջությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ, զինվենք համբերությամբ, իրավիճակի լրջությունը գիտակցելով պաշտպանենք մեզ ու մեր հարազատներին:

 

Add comment


1