Main content

FB IMG 1586236355122 640x426Այսօր հայ շինարարի օրն է, այս առիթով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

 

«Հարգարժան շինարարներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ: Մեզանում սերնդեսերունդ փոխանցվում է մեծագույն ակնածանք շինարարի նկատմամբ, հպարտանում ու հիանում ենք հայ շինարարի ձեռամբ կերտված կոթողներով, ճարտարապետական շքեղ գլուխգործոցներով, որոնք գտնվում են ոչ միայն մեր, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:
Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում բոլոր վետերան շինարարներին, երախտիքս բոլոր նրանց, ովքեր նվիրվել են մեր քաղաքի, մեր տարածաշրջանի շենացմանն ու կառուցմանը, ովքեր, փորձի ու գիտելիքի հետ միասին, երիտասարդներին են փոխանցել նաև հայրենիքի հանդեպ ունեցած իրենց մեծ սերը:
Այսօր էլ մեր համայնքի տարբեր անկյունները լցված են շինաշխատանքների աղմուկով, շինհրապարակներում աշխատում են բազմաթիվ շինարարներ, ովքեր մեծ նվիրումով կառուցում, հինը արդիականացնում, վերակառուցում ու վերականգնում են, ասֆալտապատում, բարեկարգում ու գեղեցկացնում են մեր հարազատ բնօրրանը:
Հարգելի' շինարարներ, կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով, որ ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր գործերը՝ մնայուն ու արժեքավոր: Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ ու բարօրություն»:

Add comment


1