Նորություններ

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՇԻՆԱՐԱՐԻ

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՇԻՆԱՐԱՐԻ...

Սիսիան քաղաքի Ադոնցի 6 շենքում 1971-ից մինչև 1993 թվականը ապրել է տարածաշրջանում հայտնի ու վաստակաշատ շինարար Գրիշա Մարգարյանը: Այս մասին անցորդներին այսուհետ կհուշի զավակների նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակը, որի բացման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և հուշատախտակի հ...

ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆ՝ ԾԱՆՈԹ ՈՒ ԱՆԾԱՆՈԹ ՊՈԵՏ

ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆ՝ ԾԱՆՈԹ ՈՒ ԱՆԾԱՆՈԹ ՊՈԵՏ...

Օրերս Սիսիանի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի 85 ամյակին նվիրված միջոցառում:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ՆԱԽԱՁԵՌ...

Սիսիանի համայնքի ղեկավարը, ավագանու 2018 թվականի մարտի 13-ի N 30-Ա որոշմամբ, միացել է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը: Քաղաքապետերի դաշնագիրը մեկնարկել է 2009 թվականի փետրվարին՝ ԵՀ-ի կողմից, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղակ...

ՔԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր

ՔԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր...

Սիսիանում հուլիսի 12-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Այն առաջին անգամ իրականացրեց Սյունիքի մարզի զինկոմիսարիատը:

ՖՈՒՏԲՈԼ, ՄԵԾ ԷԿՐԱՆ, ՄԱՔՈՒՐ ՕԴ,  …ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻԱՍԻՆ

ՖՈՒՏԲՈԼ, ՄԵԾ ԷԿՐԱՆ, ՄԱՔՈՒՐ ՕԴ,  …ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻԱՍ...

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումներին սիսիանցի ֆուտբոլասերները հետևեցին հրապարակում տեղադրված մեծ էկրանով: Նման հնարավորություն կունենանք նաև առաջնության եզրափակիչ խաղերի ժամանակ: ...

Միասնական քննությունների արդյունքները. 4620 դիմորդ, 1468 անբավարար և 327 «20» միավոր

Միասնական քննությունների արդյունքները. 4620 դիմորդ...

Թեև այս տարի դիմորդները քիչ են, բուհերն էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեն` միասնական քննությունների արդյունքները սփոփող չեն: Առանց այն էլ սակավաթիվ 4620 դիմորդների մի զգալի մասն անբավարար է ստացել՝ չնայած համեմատաբար հեշտ թեստերին: Ու օդում կախված է հարցը՝ հնարավո՞ր է, որ առանց այդ էլ հարյուրավո...

ՍԻՍԻԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ…

ՍԻՍԻԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ…...

Սիսիանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման և տուրիստների կանոնավոր հոսքի ապահովման նպատակով համայնքապետարանը մշակել է ռազմավարական պլան: Օրերս, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի գլխավորությամբ, կայացավ տուրիզի ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ երկրորդ հանդիպումը, առաջինը տեղի է...

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ...

Ամռան ամիսները Սիսիանի համայնքում առավել ակտիվ և հետաքրքիր դարձնելու նպատակով՝ համայնքապետարանի և ակտիվ երիտասարդների համատեղ ջանքերով մի շարք միջոցառումներ կիրականացվեն: ...

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՈՒՐԱԽ ԳՈՒՅՆԵՐ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՈՒՐԱԽ ԳՈՒՅՆԵՐ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/...

Արդեն երկրորդ տարին է՝ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառը վերածվում է համաքաղաքային տոնի: Այս տարի օրը բավականին ջրառատ էր, հավաքվել էին մեծ ու փոքր, համայնքի ղեկավար ու ժամկետային զինծառայող, մանկավարժ ու աշակերտ՝ տոնական օրն առավել ամնմոռանալի ու զվարճալի դարձնելու համար: Ջրով լի մ...

 ՍԻՍԻԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ

ՍԻՍԻԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱ...

Ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց 2018 թվականի առաջնությունը,որին մասնակցեցին 22 տղամարդկանց և 16 կանանց զույգեր:

ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱ...

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր Սիսիանի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժհաստատության անձնակազմի հետ, քննարկելու քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի միավորմանն առնչվող հարցերը: ...

ՇՈՒՐՋ 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ՝ ՍՅՈՒՆԻՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՇՈՒՐՋ 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ՝ ՍՅՈՒ...

Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ ունեցավ մարզի բնակիչների, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսեց սյունեցիների խնդիրներն ու պատասխանեց նրանց հետաքրքրող տարբեր հարցերին: Հանդիպումների մեկնարկը տրվեց ...

«
»

Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ ունեցավ մարզի բնակիչների, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսեց սյունեցիների խնդիրներն ու պատասխանեց նրանց հետաքրքրող տարբեր հարցերին: Հանդիպումների մեկնարկը տրվեց Սիսիանում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ իրեն մեղավոր է զգում, քայլարշավի երթուղում Սյունիքը չներառելու համար, թեպետ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ լինի մշտական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ներկաներին շնորհավորեց Սահմանադրության օրվա առիթով, ապա պատասխանեց քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ հարցերին: Սիսիանի բժշկական կենտրոնի լուծարմանը, ֆիզկուլտուրնիկների 4-րդ կարգի վթարային շենքի խնդրին վերաբերող և շատ այլ հարցեր վարչապետն ընդունեց ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ՝ շուտափույթ լուծում են ստանալու։ Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։ «Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվու՞մ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինն ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայնքներ, որոնք կցանկանան խոշորանալ և այդ դեպքում պետությունն ընդառաջ կգնա այդ ցանկությանը։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արտերկրում ապրող սիսիանցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրեց, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։
Գորիսում վարչապետը հանդիպեց համայնքների ղեկավարի հետ, քննարկվեցին համայնքներում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: Վարչապետն անդրադարձավ նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և համայնքի վարչական ղեկավարների բարձրացրած հարցերին: Սիսիանի համայնքի ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ տեխնիկայի բացակայության պատճառով դաշտամիջյան, միջբնակավայրային ճանապարհները անհնար է հիմնովին բարեկարգել, և որ համայնքը այս և շատ այլ խնդիրների լուծման նպատակով մի շարք ծրագրեր է ներկայացրել կառավարության հաստատմանը: Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված միջոցներ չեն եղել և հավելել, որ որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից: Օրվա երկրորդ կեսին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ:

Add comment