Նորություններ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ: ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ /Տեսանյութ/

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ: Ա...

Օգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: <Աննվաճ բարձունք՝ Սիսիանի երիտասարդներին> կարգախոսը համախմբել էր խոշորացված համայնքի հարյուրավոր երիտասարդների...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՄՈՆՏԵԼԻՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ /Տեսանյութ/

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ Մ...

Օգոստոսի 10-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը դիմավորեց Սիսիանի քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակությանը: 2012 թականին Սիսիանը և Մոնտելիմարը հռչակվել են որպես քույր քաղաքներ: Երկուստեք կնքված համաձայնության հուշագրում ամրագրված է, կողմերը պարտավորվում են աջակցել քաղաքների միջև տե...

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄ...

Օգոստոսի 9-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ Սիսիանի N զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ...

ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՍԻՍԻԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2018

ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՍԻՍԻԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2018...

Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ քիք բոքսինգի Սիսիանի գավաթի առաջնությունը՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Այն կազմակերպվել էր «Արիամարտ» ակումբի կողմից՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աջակցությամբ: Մասնակցում էին ակումբի՝ ուսումնական տարվա ընթացքում բարձր ցուցա...

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ ԿԱՊԻՏԱԼ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ ԿԱՊԻՏԱԼ ԿՎ...

Սիսիանի համայնքապետարանի կողմից ներկայացված «Նախակրթարանների արդիականացում» սուբվենցիոն ծրագիրը, ի թիվս 38 ծրագրերի, հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հավանության արժանացած ծրագրով կապիտալ կվերանորոգվեն և նոր գույքով...

Հրդեհ Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում

Հրդեհ Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում...

Հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:

Ծրագրերը լոկ գործիքներ են, նպատակը՝ աշխատանքի տեղավորելը

Ծրագրերը լոկ գործիքներ են, նպատակը՝ աշխատանքի տեղա...

Զբաղվածության պետական գործակալության Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնում այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով հաշվառված աշխատանք փնտրողների թիվը1035 է, որից կին՝ 702: Հաշվառված հաշմանդամ գործազուրկների թիվը 34 է, կին՝ 12: Զբաղվածության կենտրոնի կողմից ուղեգրման միջոցով աշխատանքի են տեղավոր...

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՌՕՐՅԱ...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի վերջին օրը՝ հուլիսի 29-ին, նախարարը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ եղավ Սիսիանում, հանդիպեց Սիսիանի, Գորայքի , Տաթևի և Տեղ խոշորացված համայնքների ղեկավարների, աշխատակազմերի, վարչ...

Նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ից 29-ը եռօրյա աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

Նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ից 29-ը եռօրյա...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Սյունիքի մարզ։

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌԸ»՝ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ԱՌԱՋԻՆԸ ՇԱՄԲՆ ԷՐ/Տեսանյութ/

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌԸ»՝ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ԱՌԱՋԻՆԸ ՇԱՄ...

Ամառային միջոցառումները շարունակվում են:

ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ

ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎ...

Պատմական Անգեղակոթ գյուղի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրը մի փոքրիկ մատուռ է՝ կառուցված դեպի երկինք ձգվող ժայռերի հովանու ներքո, այն ներառված է Հայաստանի առավել վտանգված հուշարձանների ցանկում: Հարյուրամյակներ առաջ ժողովուրդն է տեղանքը սրբացրել, իր մեծ հավատով հզոր ուժ տվել ու դարձրել ուխտատեղի: Ամեն ...

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ. ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ. ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ...

Հուլիսի 23-ին Սիսիանի Ազատամարտի հրապարակից հայրենիքին ծառայելու մեկնեց նորակոչիկների հերթական խումբը:

«
»

IMG 20180730 145743ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի վերջին օրը՝ հուլիսի 29-ին, նախարարը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ եղավ Սիսիանում, հանդիպեց Սիսիանի, Գորայքի , Տաթևի և Տեղ խոշորացված համայնքների ղեկավարների, աշխատակազմերի, վարչական ղեկավարների, ավագանու անդամների հետ: Այցը ճանաչողական բնույթ էր կրում, նպատակը տեղերում առկա խնդիրներին ծանոթանալն էր, մարզային ու  համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ դրանց քննարկումն ու լուծման հնարավոր ուղիներ գտնելը:


ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԸ ՀԱՐՑԻ ԼՈԻԾՈՒՄ ՉԷ

Նախքան հարց ու պատասխանին անցնելը, նախարարը նշեց, որ  համայնքներում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, և դրանցից շատերը տասնամյակների պատմություն ունեն: «Մեղավորներ փնտրելը հարցի լուծում չէ,- ասաց նախարարը և հավելեց,-ես չեմ ուզում ոչ մի համայնքի ղեկավարի ուղիղ քննադատության ենթարկել ու փնովել: Կառուցողական մթնոլորտում պետք է փորձենք հասկանալ, թե ինչ լուծումներ են հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ առումներով»:IMG 20180729 111448
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և վարչական ղեկավարները ներկայացրեցին հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ: Սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ բարձրացված հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ հաստատված ծրագրերը փուլ-փուլ ֆինանսավորվում են, իսկ հաջորդ տարվա համար, արդեն նոյեմբերից պետք է ներկայացվեն նոր ծրագրերի հայտեր:
Նախարարը,  նախքան մարզ այցելելը, ֆեյսբուքյան էջով կոչ էր արել բնակիչներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, Սիսիանին առնչվող երկու հարց էր բարձրացվել՝  Որոտան գետի աղտոտվածությունը և Բռնակոթ գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդիրը:  Առաջին հարցին պատասխանեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝  նշելով, որ նախկինում կատարվել են  գետի մաքրման փորձեր, և որ խնդրին առավել արդյունավետ լուծում տալու համար, մաքրման նոր մեխանիզմներ մշակելու նպատակով, առաջիկայում արտերկրից կհրավիրվեն փորձագետներ: Իսկ Բռնակոթում ոռոգման ջրերի հետ կապված խնդրի շուրջ պարզաբանումներ տվեց վարչական ղեկավարը՝ վստահեցնելով, որ գյուղում ոռոգման ջրի պակաս չկա, այլ խնդիրն ընդամենը ջրատարների մաքրման, ջրի խնայողաբար օգտագործման, և ոռոգումը կանոնակարգված կերպով կազմակերպելու մեջ է:

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Նախարարին ներկայացվեց նաև Հացավանի ոռոգման ջրատարի հիմնանորոգման, քանդված կամուրջի վերականգնման , Սիսիան-Արևիս ճանապարհի ասֆալտապատման, ջրհեղեղներից վնասված  Թասիկ-Արևիս ճանապարհահատվածի  վերանորոգման խնդիրները: Սիսիանի համայնքի ղեկավարը նշեց, որ միջբնակավայրային և միջդաշտային ճանապարհների անմխիթար վիճակը, թերևս, ամենամտահոգիչ խնդիրներից է՝ պարզաբանելով, որ համայնքը տեխնիկայի բացակայության պատճառով ի վիճակի չէ անգամ լիարժեք հարթեցման աշխատանքներ կատարել. «Հույս ունեինք, որ ինչպես առաջին փուլով խոշորացված համայնքներին, այնպես էլ՝ մեզ,  որոշակի գումար կհատկացվի, արդեն ծրագիր էր մշակվել ստեղծել գյուղտեխնիկայի կայան, սակայն, ցավոք, ֆինանսավորում չեղավ և ծրագիրն էլ կյանքի չկոչվեց: Մենք  212 մլն  դրամ արժողությամբ սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագիր ենք ներկայացրել, սա ևս տեխնիկայի ձեռք բերման ծրագիր է և, եթե ֆինանսավորվի, հավատացեք, այսօր հնչած շատ հարցեր միանգամից լուծում կստանան»,-ասաց Արթուր Սարգսյանը:20180703 194850

ՈՉ ՈՔ ՈՉ ՄԵԿԻ ՊԱՐՏՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԱՐԵԼ
Սիսիանի համայնքի վարչական ղեկավարները մտահոգություն հայտնեցին, որ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով հացահատիկի բերքահավաքը ուշանում է, առատ բերքը փչանում է: Հնչեցին նաև դիզվառելիքի սուբսիդավորման, գյուղմթերքների իրացման ցածր գների, Վեոլիա ջուր կազմակերպության սպասարկման որակի, կուտակված ապառքների վերաբերյալ հարցեր: Հողի հարկի կուտակված պարտքերի մասով նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ ոք ոչ մեկի պարտքը չի պատրաստվում փակել կամ զիջել, տարածված այն միտքը, թե կուտակված պարտքերը կզրոյացվեն իրականությանը չեն համապատասխանում:
Հարցերն ու խնդիրները բազմաթիվ էին, որոշներին տեղում տրվեցին պատասխաններ, իսկ որոշ հարցեր իրենց պատասխանները կգտնեն համապատասխան ուսումնասիրություններից հետո:

ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Եզրափակելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր քննարկման համար՝ ասելով.« Անլուծելի խնդիրներ չկան, քայլ առ քայլ բոլոր խնդիրները լուծվելու են»:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը անդրադարձավ Սիսիանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին.«Բերքի իրացում, ջրի խնդիր, տեխնիկայի բացակայություն և այլն, կարծում եմ սրանք այն կարևոր հարցերն են, որոնց կարգավորումից հետո հնարավոր կլինի բարելավել համայնքի բնակչի կյանքը»,-նշեց նախարարը: Խոսվեց նաև զբոսաշրջության զարգացման մասին,  այս ենթատեքստում լրագրողի կողմից հնչեց Շաքեի ջրվեժի խնդրին առնչվող հարց, որին  ի պատասխան նախարարը նշեց, որ  նախքան մայրաքաղաք վերադառնալը կայցելի ջրվեժ և միայն տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո կկարողանա  հստակ պատասխան տալ:

Comments   

0 #7 Fastest Payday Loan 2018-07-31 06:26
need a loan with bad credit lending loans loans
Quote
0 #6 Cash Advance 2018-07-31 06:21
no credit check payday payday loans for bad credit loan for bad credit loans
Quote
0 #5 Direct Lenders 2018-07-31 05:26
personal payday loans loan for bad credit loans for bad credit loans
Quote
0 #4 Instant Online Loans 2018-07-31 05:22
1 hour payday loans no credit check denver payday loans bad credit loans loans
Quote
0 #3 Online Loans 2018-07-31 02:04
payday loans for bad credit loans loan for bad credit loan for bad credit
Quote
0 #2 Payday Loan Online 2018-07-31 00:50
1 hour loan bad credit payday loans online loans for bad credit bad credit loan
Quote
0 #1 Speedy Cash 2018-07-30 22:55
loans cash loans with monthly payments bad credit payday loans cash advance credit card
Quote

Add comment