Main content

S4250046Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհի հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Ըստ մեր ունեցած տվյալների հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, Թանահատ բնակավայրի հարակից տարածքներից և տարածվել դեպի Սալվարդ, Հացավան և Թասիկ բնակավայրերի ուղղությամբ` այրելով գրեթե ամբողջ խոտածածկույթը:20180915 200746
Ամբողջությամբ այրվել են Թասիկ և Հացավան բնակավայրերի գերեզմանատները:S4250027 Սալվարդ և Թանահատ բնակավայրերը հոսանքազրկվել են՝ էլեկտրասյուների այրման պատճառով: Այրվել են Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։S4250005S425002420180915 200454

 Հրդեհաշիջման աշխատանքներում  ներգրավվել են Սյունիքի և Վայոց Ձորի  մարզերի հրշեջ փրկարարական ջոկատները,  Սիսիանի թիվ N զորամասի և Գորիսի համայնքապետարանի  կողմից տրամադրված ջրի մեքենաները, զինծառայողներ,  վերոնշյալ գյուղերի բնակիչներ: Սիսիանի համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ դիզվառելիք՝ բնակիչների սեփական տեխնիկան ևս հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավելու համար: Այն հատվածներում, ուր տեխնիկան ի զորու չի եղել  աշխատել, կրակը մարվել է միայն մարդկային ուժի շնորհիվ:S4250001S4250006

 Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ: Քիչ ուշ ժամանել են նաև ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ:S4250043S4250035
Հրդեհը երեկոյան մեկուսացվել է, սակայն բնակավայրերում գիշերը կիրականացվի հերթապահություն:20180915 200845S4250004S4250005S4250012S4250016S4250017Լուսանկարները՝ Մհեր Մանուչարյանի

Add comment