Main content

2Մայիսի 15-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կազմակերպվեց նախադեպը չունեցող միջոցառում:

7 Համայնքի ղեկավարի պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2018-2019թթ. ուսումնական տարում առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերում, տարատեսակ մրցույթներում պատվավոր հորիզոնականներ գրաված աշակերտները, նրանց ուսուցիչներն ու դպրոցի ողջ անձնակազմը, սպորտի  բնագավառում մրցնակակիր թիմերն ու մարզիկները:IMG 9801IMG 9803 Համայնքի ղեկավարի բարձր գնահատանքին և նվերներին արժանացան բոլոր նրանք, ովքեր այս ուսումնական տարվա ընթացքում  տարբեր բնագավառներում պատվով են ներկայացրել Սիսիանի համայնքը: Արթուր Սարգսյանը իր ելույթում շնորհավորեց աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ հայտնեով իր հիացմունքն ու շնորհակալությունը. <Առաջին անգամ ենք նման  ձևաչափով միջոցառում կազմակերպում՝ այս կերպ հնարավորություն ստեղծելով արտահատելու մեր հիացմունքն ու ըստ արժանվույն գնահատելու մատաղ սերնդին:
Յուրաքանչյուրիդ ձեռքբերումն ու նվաճումը  միայն ձերը չէ, այն նաև ձեր ծնողներինն է,  ուսուցիչներինն է ու համայնքինը:  Վստահ եմ, մեր երեխաների մեծ ու փոքր հաղթանակներով հպարտանալու դեռ շատ առիթներ ենք ունենալու>.-իր ելույթում ասաց համայնքի ղեկավարը:IMG 9698 Նա անձամբ հանձնեց բոլոր պատվոգրերը, շնորհակալագրերն ու նվերները: Պարգևատրվող երեխաները շնորհակալական խոսքերը ուղղեցին համայնքի ղեկավարին և ուսուցիչներին՝ իրենց գնահատելու, վստահելու և քաջալերելու համար:IMG 9684Օրվան տոնական շունչ հաղորդեցին ավագ դպրոցի աշակերտների երաժշտական և պարային ելույթները: Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի խոսքով միջոցառումը կդառնա գեղեցիկ ավանդույթ, այն իր պատվավոր տեղը կունենա բաժնի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների ցանկում :IMG 9728Կազմակերպիչները վստահ են՝ այս տարվա մոտ հարյուր պատվոգրերն ու շնորհակալագրերը հաջորդ տարի անպայման կկրկնապատկվեն:IMG 9822

Add comment


1