Նորություններ

ԴԱՍԱՐԱՆ ՝ ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ /Տեսանյութ/...
Արցախյան մարտերում հաղթանակի համը ճաշակած հարյուրավոր հերոսներ ապրիլյան քառօրյա պատերազմի կանչով, առանց երկմտելու նորից մեկնեցին ռազմաճակատ: Նրանց շարքերում էր նաև Կարո Ծերունի Համբարձումյանը: 1989-ից 1993 թվականներին Հայաստանի սահմանային և Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակից ազատամարտիկին ոչ ...
ԱՊՐԻԼԻ 24` ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ /Տեսանյութ/...
Այսօր հայ ժողովուրդը 103-րդ անգամ հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 104-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒ...
Այսօր մեծանուն բանաստեղծը, մեր անվանի հայրենակիցն ու պարծանքը կդառնար 104 տարեկան: Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն մեծ պոետի տաղանդին խոնարհվելու էին եկել համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Սահյանի պոեզիայի սիրահարներ. հուշարձանը զարդարվեց ծաղիկներո...

ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրա...
2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երևանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով փորձել են մտնել Համալսարա...
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ...
՚՚Մաքուր Հայաստան՚՚ ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին Սիսիանում կազմակերպվեց այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը: Աշխատանքային առաջին ցուցումները տվեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Քաղաքի մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքապետարանում մի շարք նախապատրաստական աշխ...

Չկայացավ Սիսիան-Ալաշկերտ ֆուտբոլային հանդիպումը...
ՀՀ ֆուտբոլի 2017-2018թթ. մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության (Բ2 ենթախումբ) շրջանակներում այսօր` ապրիլի 13- ին, Սիսիանի մարզադաշտում պետք է կայանար Սիսիան- Ալաշկերտ խաղը: ...
ՍԻՍԻԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԵԿԱՄՍՅԱԿԻՆ /Տեսանյու...
2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին ընդառաջ, Հայաստանի ողջ տարածքում, ՙՖրանկոֆոնիայի օրեր՚ ծրագրի շրջանակներում կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ: Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին միացել է նաև Սիսիանը, ապրիլի 11-...
Սիսիանում հուշարձանները նոր շունչ ստացան /Տեսանյու...
Հուշարձանների պահպանության օրվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Վեոլա Ջուր ընկերության ՙԱրևելյան՚ գոտու տնօրինության աջակցությամբ, լվացվեցին, մամուռից մաքրվեցին ու նոր շունչ առան Սիսիանի ...

IQ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՆԱԵՎ ՍԻՍԻԱՆԸ...
Ապրիլի 8-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալեց IQ ուսումնական կենտրոնի աշխատակիցներին: Կենտրոնի ՙ IQարտեզի՚ վրա ավելացել է նաև Սիսիանը, մենթալ թվաբանությունը սիսիանցի երեխաների համար ևս դարձել է հասանելի: Համայնքի ղեկավարի միջնորդությամբ լուծվեց կենտրոնի Սիսիանի մասնաճյուղի տեղի ...
ԲԵՄՈՒՄ ՄԻԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԷԻՆ /Տեսանյութ/...
Ապրիլի 7-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի բեմում միայն տղամարդիկ էին: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ինքնատիպ միջոցառումով եզրափակվեց կանանց նվիրված մեկամսյակը: ...
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ...
Մեկնարկեց գարնանային ծառատունկը: Ապրիլի 7-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, գեղեցիկ ավանդույթի սկիզբ դրվեց: Համայնքի կանաչապատ տարածքների ավելացման նպատակով կատարվող գարնանային ծառատունկն այսուհետ կդառնա ավանդական: Ամեն տարի այս օրը՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ,...
ՍԻՍԻԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆ...
Սիսիանում իրականացվում են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում, գարնան բացվելուն պես, կատարվել են սանիտարական մաքրման և հարդարման, զուգահեռաբար՝ ճանապարհաշինական աշխատանքներ: ...
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիրելի՛ սիսիանցիներ, ավարտին է մոտենում 2017 թվականը:
Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն մեր համայնքի համար եղավ ձեռքբերումների և առաջընթացի տարի: Մենք միասին կարողացանք հաղթահարել մի շարք դժվարություններ՝ այդ թվում համայնքների միավորման խրթին ու շրջադարձային փուլը՝ ապացուցելով, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր գլխավոր ուժն են: Մենք դարձանք մի մեծ ընտանիք՝ մեկ նպատակով՝ լինել ամրակուռ, դիմակայել ժամանակի մարտահրավերներին:
Տարին առանձնացավ կատարված բազում բարեփոխումներով: Թե՛ սպորտային, թե՛ մշակութային և թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտներում մի շարք ծրագրեր իրականացվեցին, էլ ավելի ամրապնդվեց համայնք-մարզպետարան համագործակցությունը, որի շնորհիվ կատարվեցին մեծ ներդրումներ՝ ի նպաստ Սիսիանի համայնքի առաջընթացի:
ԻՐԱԿԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՌՆԱՇՓՈԹ»՝ ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 28-ին կայացավ այդքան սպասված «Ամանորյա խառնաշփոթ» տոնական միջոցառումը: Մասնակիցները մեր քաղաքի ծանոթ դեմքերն էին, ովքեր բեմում փոխվել էին տեղերով և դերերով. երգիչը պարում էր, պարողը՝ երգում, մեկ բառով ասած՝ իրական խառնաշփոթ: Հաղորդավարների պարատականությունները կատարում էին պարուսույցներ Արման Դավթյանը և Ռուզաննա Ղևոնդյանը, մշակույթի կենտրոնի ժողովրդական անսամբլի մեներգիչներ Արամայիս Մանուչարյանը և Սաթիկ Կարապետյանը:
Ավելին՝ ԻՐԱԿԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՌՆԱՇՓՈԹ»՝ ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ /Տեսանյութ/
ԱՎԵԼԻ ՔԱՆ 4800 ԵՐԵԽԱՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ-ՓԱԹԵԹՆԵՐ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ից 27-ը կազմակերպվեցին ամանորյա անակնկալ այցեր Սիսիան քաղաքի դպրոցներ և նախակրթարաններ, ինչպես նաև տոնական միջոցառումներ կազմակերպվեցին համայնքի 15 բնակավայրերում: Ավելի քան 4800 երեխաներ ստացան նվեր-փաթեթներ:
Ավելին՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 4800 ԵՐԵԽԱՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ-ՓԱԹԵԹՆԵՐ
ՎԱՌՎԵՑԻՆ ՍԻՍԻԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիան քաղաքի տոնական «հանդերձանքը» վերջնական տեսք ստացավ: Դեկտեմբերի 25-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց և հարյուրավոր սիսիանցիների մասնակցությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Հանդիսավոր արարողությանը հաջորդեց տոնական համերգային ծրագիրը, ելույթներով հանդես եկան մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի մեներգիչները, երաժշտական դպրոցի սաները և Սիսիանի N զորամասի նվագախմբի երաժիշտ-զինծառայողները:
Ավելին՝ ՎԱՌՎԵՑԻՆ ՍԻՍԻԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ /Տեսանյութ/
ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԵՐ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանում օր օրի տոնական տրամադրությունը նոր երանգներ է ստանում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորին ընդառաջ համայնքում գործող բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները՝ գրեթե 4000 երեխա,
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՇԱՂԱՏԻ 110-ԱՄՅԱ ԴՊՐՈՑԻՆ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և այլ պաշտոնատար անձիք Սիսիանի համանքի Շաղատ գյուղում էին` մասնակցելու դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը: