ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական օրվա առթիվ.
ՍԻՍԻԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ` ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Այսօր ավարտվեց ՀՀ վոլեյբոլի 2019 թվականի Մ14 տարեկանների առաջնությունը: Եռօրյա պայքարում այսօր աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Սիսիանի և ԽՄՕՄՄ թիմերը՝հաղթեցին ԽՄՕՄՄ-ի աղջիկները՝2:1 հաշվով:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանի կողմից Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումներն այս տարի կազմակերպվեցին Անգեղակոթ և Շաղատ բնակավայրերի դպրոցներում:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, հարգարժան վետերաններ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում անփոխարինելի տեղ ունեն մեր ուսուցիչները, նրանց խրատները ուղեկցում են մեզ մինչև խոր ծերություն: Անհրաժեշտ գիտելիքներից զատ երեխան իր ուսուցչից սովորում է բարություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, սովորում է մտածել, երազել ու նպատակադրված հասնել իր երազանքներին:
ՄԻԱՍԻՆ ՊԼԱՆԱՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ, համայնքապետարանը կոչ է անում բոլորիդ մասնակցելու համայնքի 2020 թվականի բյուջեի պլանավորման գործընթացին: Եղեք ակտիվ, մասնակցեք բաց և կառուցողական հանրային քննարկումների՝ նպաստելով համայնքի հրատապ կարիքների վերհանմանը և առաջնահերթ խնդիրների լուծմանը: Համայնքապետարանը ակնկալում է ձեր շահագրգիռ ներգրավվածությունը, կարծիքները, առաջարկներն ու գաղափարները: Միասին պլանավորենք մեր համայնքի 2020 թվականի բյուջեն:
Ձեր առաջարկները կարող եք ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ