ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքը, որպես համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքներով, ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019-ին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Արդեն մի քանի ամիս է Սիսիանի համայնքային գրադարանը միացման ձևով վերակազմակերպվել է «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ: Հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց նոր ձևավորված աշխատակազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր ծանոթանալ վերամիավորումից հետո ի հայտ եկած խնդիրներին, խոսել ընդհանուր կարգապահության, աշխատանքային առողջ մթնոլորտի ապահովման և այլ հարցերի շուրջ:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԱՍՏԱԿԵՐՏ, ՆԺԴԵՀ, ՏՈՐՈՒՆԻՔ ԵՎ ՏՈԼՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 1-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատանքային այցերի շրջանակում, եղավ Դաստակերտ, Նժդեհ, Տորունիք և Տոլորս բնակավայրերում:
ՄՈՒՑՔՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքի Մուցք բնակավայրը համայնքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ այս տարի ապահովվել է մշտական ոռոգման ջրով: Կառուցվել է 2.5 կմ երկարությամբ ջրագիծ, «Կամրջակ» կազմակերպության միջնորդությամբ ծրագրի իրականացմանը աջակցել են հոլանդացի բարերարները:
ՍՅՈՒՆԻՔԻ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ 3-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սեպտեմբերի 27-ին Սիսիանի «Բասեն» հյուրանոցում կայացավ Սյունիքի կին ձեռներեցների ակումբի 3-րդ հանդիպումը: Միջոցառումը կազմակերպվել էր Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Միրհավ» հյուրանոցի նախաձեռնությամբ: Ակումբը ինքնատիպ հարթակ է, որը ստեղծվել է GIZ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» /EU-SMEDA/ ծրագրի «Կանանց ձեռնարկատիրություն» նախաձեռնության շրջանակներում: