Նորություններ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Կարմրախայտ ձկնատեսակի բուծման և պահպանման, բնապահպանական կարևորագույն խնդիրների լուծման, Սպանդարյան ջրամբարում և նրա մեջ թափվող գետերի և գետակների կենդանական աշխարհի պահպանման. ինչպես նաև Սպանդարյան ջրամբարի տարածքում հանգստյան գոտիների ստեղծման և Սիսիանի տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման նպատակով Վալերիկ Հայրապետյանը ստեղծել է «Կարմրախայտ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության օրն է: Այն միավորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային ճակատագրերի հանդեպ, նրանց, ովքեր իրենց լավատեսությամբ հաղթահարում են կյանքի դժվարություններն ու պայքարում են հանուն իրավունքների հավասարության:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Խմելու ջրագծերի և կոյուղագծերի վթարների վերացումը դարձել է Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ամենօրյա աշխատանքի անբաժան մասը: Խողովակները երկար տարիներ չեն փոխվել, ենթարկվել են կոռոզիայի և ժամանակի փորձությանն այլևս չեն դիմանում: Անցնող մեկ ամսվա ընթացքում միաժամանակ աշխատանքներ են տարվել Սիսիանում և համայնքի մի շարք բնակավայրերում՝ Բռնակոթ, Բնունիս, Տոլորս, Ախլաթյան, Դարբաս, Թասիկ, Նորավան:
1- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Նոյեմբերի 29-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 12 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ի թիվս օրակարգում ընդգրկված 10 հարցերի ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագծերը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան այգում տեղադրված նոր նստարաններն ու վերանորոգված, ժամանակակից տեսք ստացած շատրվանը այսօր շատերին արդեն գրավում ու հրավիրում են այգի:
Բարեկարգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, անցորդներից ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել, մոտենում են շինարարներին, հայտնում իրենց շնորհակալությունն ու հիացմունքը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Յունիբանկ-ը հերթական նվերը մատուցեց Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցին, մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի, որի շնորհիվ պատանի մարզիկների պարապմունքները կդառնան ավելի հարմարվետ ու հաճելի:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Նոյեմբերի 28-ը Սիսիանի զորամասի մի խումբ զինծառայողների համար դարձավ հիշարժան օր՝ նրանց հոգևոր ծննդյան օրը: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ կատարվեց նրանց մկրտության հանդիսավոր արարողությունը: