Main content

Նորություններ

 

Սիսիանի  բժշկական կենտրոնը շտապօգնության նոր մեքենա է ստացել: Ամբողջ բուժանձնակազմը ուրախ է, որ ի վերջո ունեն հիվանդին ավելի անվտանգ տեղափոխելու և տեղում բժշկական միջամտություն ցուցաբերելու համար  նախատեսված բոլոր պայմաններով հագեցած շտապօգնության մեքենա: Սյունիքի մարզպետը փաստեց, որ անձամբ ՀՀ նախագահի կողմից Սյունիքի մարզին հատկացվել է շտապօգնության 2 մեքենաներ, որոնցից մեկը տրամադրվել է Սիսիանին, իսկ մյուսը՝ Մեղրիին:

Փոքրիկ մատների ճկուն շարժումներով  հայկական ելևէջներով երաժշտություն՝ 5-ամյա  Արսինե Դանիելյանի կատարմամբ: Փոքրիկ Արսինեն արդեն կարողանում է վստահ նվագել քանոնի՝ այդ ժողովրդական գործիքի վրա:

2016թ-ի գարունը շատ երազանքներ ու ժպիտներ խլեց: Ապրիլյան քառօրյա պատերազմը անտարբեր չթողեց ոչ մեկին, շատ-շատերը՝ առանց երկմտելու նետվեցին մարտի՝ իրենց  կյանքը զոհաբերելով  հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որն ապրել է հազարամյակներ, այն սրտաչափ հողի, որ խաղաղ լինի, որ մերը լինի և հայրենիք լինի մեր երկիրը: 


Փետրվարի 13-ը տոն է բոլոր նորապսակների համար: Այդ օրը հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Սիսիանի համայնքը անմասն չմնաց: Սուրբ Հովհաննես եկեղեցում նույնպես կատարվեց Տյառնընդառաջի կարգը: 
Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր եռուզեռ էր՝ երաժշտություն, հայկական տարազներով, հայ կնոջը հատուկ հանդերձանքներով մասնակիցներ, ավանդական ուտեստներ, ջահեր, խարույկ, նվերներ, տոնական բարձր տրամադրություն, ահա այսպես էին սիսիանցիները Տիրոջն ընդառաջ գնում:

Մարտի 6-ին Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սիսական գնդի ծննդյան  23-    ամյակին: Միջոցառման հյուրերի թվում էին  Աղվան Մինասյանի հայրը՝ Հրանտ Մինասյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: 
23 տարի է անցել այն օրվանից, երբ լռել են Արցախյան պատերազմի որոտները, սակայն ժամանակն անկարող է ամոքել վիշտը, սրտի վերքը և բուժել կորստի անբուժելի ցավը: 

Փետրվարի 2-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում մանկապատանեկան թատերական խումբը ներկայացրեց Լևոն Շանթի «ՀԻն աստվածներ» դրաման: Դահլիճը լեփ լեցուն էր, հանդիսատեսը՝ կլանված: Երեխաները կարողանում էին արևմտահայերեն լեզվական մաքուր առոգանությամբ խաղալ իրենց հանձնարարված դերը: Թեպետ դրաման նման տարիքի երեխաների համար բարդ էր, բայց ընկալելի էր ու հետաքրքիր:

Մարտի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ, որին ներկա էին համայնքապետարանի  և ենթակառույցների աշխատակիցները, ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչները:

Հունվարի 28-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որին  մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր քաղաքների լավագույն վարկանիշային շախմատիստները ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավարը, ով հանդես եկավ  իր քաջալերիչ խոսքով:

Փետրվարի 27-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը, որին  ներկա էին համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները:  

Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քեզ չկա ազգ, չկա պետություն:  
«Շնորհավոր տոնդ, հայ զինվոր», ահա այս խորագրով հունվարի 29-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավարը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Սիսական գնդի հրամանատարը, ինչպես նաև զինվորկան բժիշկներ, սպաներ, զինվորներ: