Main content

Նորություններ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.

 Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում բազմաթիվ օլիմպիադաներում և գիտակրթական մրցույթներում։

 Այս տոնական օրը ջերմագին ողջույն եմ ուզում հղել հատկապես իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման օջախ առաջին անգամ ոտք դրած մեր երեխաներին՝ մաղթելով անսպառ եռանդ և կենսախնդություն։

 Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ արևշատություն և արդյունավետ ուսումնական տարի։

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

1

imagesՍիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօր  գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն  են: Պետության  վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է և մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:

1

Օգոստոսի 22-ին, Սիսիանի hամայնքապետարանի և զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2016թ.ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սիսիանցի զինծառայողները , ովքեր, թեև արդեն զորացրվել են, բայց անկոտրուն կամքով պատրաստ են ցանկացած պահի կանգնել ի պաշտպանություն հայրենիքի:

1

Օգոստոսի 31-ին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն՝ համայնքային ենթակայության կառույցների տնօրենների, համայնքապետարանի բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Քննարկվեցին կազմակերպություններում բնականոն աշխատանքային գործունեությանը խոչընդոտող մի շարք խնդիրներ:

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիանում կառուցվում է ֆուտբոլի դպրոց: Ծրագիրն իրականացվում է Սիսիանի համայնքապետարանի միջնորդությամբ և նպատակն է հայկական ֆուտբոլի զարգացման համար նոր հեռանկարների ստեղծումը, մարզերում՝ սպորտային կյանքի աշխուժացումը:

1

S3120060Երկու տարեկան Նարեն հայրիկի՝  խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանի ամենակրտսեր աշակերտուհին է, նա իր փոքրիկ թաթիկներով, հմուտ վարպետին վայել վստահությամբ, շունչ ու տեսք է տալիս կավին: «Սիրում է»,-ասում է մայրը, ով մեծ հպարտությամբ է հետևում փոքրիկի շարժումներին:

1

Սիսիանցի երիտասարդ նկարչուհի, արվեստագետ Արգինե Սահակյանին շատերն են ճանաչում: Նրա ստեղծագործություններին ծանոթ են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Արգինեն բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Սիսիանից դուրս ապրելու, ստեղծագործելու և, միգուցե, «ավելի շատ գնահատվելու» համար, սակայն նրա երազանքներն ու ծրագրերը կապված են հարազատ բնօրրանի՝ Սիսիանի հետ: 

Հայրենի բնությունն է նրա արվեստի կենսատու աղբյուրը, սահյանական պոեզիան է նրա  «ճախրանքի» ներշնչանքը, հայրենի հողից ստացած ուժով է արվեստագետը սահմաններ հաղթահարում ու դեպի վեր բարձրանում:

1

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական միջնորդությամբ,Սյունիքի մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակներում, Սիսիանում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

1

«Արծվային թռիչք Սիսիանի երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումով Սիսիանում եզրափակվեց երիտասարդության միջազգային տոնին նվիրված քսանօրյակը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ երիտասարդները Սիսակ Նահապետի անվան հրապարակից ոտքով ուղևորվեցին դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքը՝ Շաքի ջրվեժ: Սա յուրատիպ և անակնկալներով լի օրվա սկիզբն էր միայն:

1

Օգոստոսի 24-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում հյուրընկալողի դերում երեխաներն էին, առիթը՝  «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում, իրենց կողմից արված նկարների ցուցադրությունը:
Ամռան ամիսներին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կազմակերպվել էր «Ամառային դպրոց»՝ Հայ ավետարանական եկեղեցու և Սիսիանի չորս նախակրթարանների ավագ խմբի սաների մասնակցությամբ: «Ամառային դպրոցն» ունեցել է շուրջ 308 այցելու, երեխաները հաճախել են խումբ-խումբ, յուրաքանչյուր խումբ պատկերասրահում անցակցրել է երկու օր՝ մասնակցելով տնօրինության կողմից կազմակերպված միջոցառումներին:

1

Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:

1