Main content

Նորություններ

Մարտի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ, որին ներկա էին համայնքապետարանի  և ենթակառույցների աշխատակիցները, ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչները:

1

Փետրվարի 27-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը, որին  ներկա էին համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները:  

1

Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քեզ չկա ազգ, չկա պետություն:  
«Շնորհավոր տոնդ, հայ զինվոր», ահա այս խորագրով հունվարի 29-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավարը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Սիսական գնդի հրամանատարը, ինչպես նաև զինվորկան բժիշկներ, սպաներ, զինվորներ:

1

Փոքրիկ մատների ճկուն շարժումներով  հայկական ելևէջներով երաժշտություն՝ 5-ամյա  Արսինե Դանիելյանի կատարմամբ: Փոքրիկ Արսինեն արդեն կարողանում է վստահ նվագել քանոնի՝ այդ ժողովրդական գործիքի վրա:

1

Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է: Մեր ամուր ու կայացած բանակն արդեն 25-ամյա երիտասարդ է: Բանակ, որը ձևավորվել է  Արցախյան ազատամարտի օրերին, որը երբևէ չի ծնկել և չի նահանջել:
Այդ օրը Սիսական գնդում ևս տոնական տրամադրությունն էր իշխում: Միտինգը՝  նվիրված հայոց բանակի 25-րդ տարեդարձին, սկսվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև եղան ելույթներ, շնորհավորական խոսքեր, պարգևատրումներ: Իրենց խոսքով հանդես եկան փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը, Սիսիանի հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանը և համայնքի ղեկավարը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մի շարք սպաների և զինվորականների արժեքավոր նվերներ հանձնեց: ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Քոչարյանի, ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանի և Սիսական գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանի հրամանագրերի համաձայն մի շարք սպաներ և զինվորականներ պարգևատրվեցին կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

1


Փետրվարի 13-ը տոն է բոլոր նորապսակների համար: Այդ օրը հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Սիսիանի համայնքը անմասն չմնաց: Սուրբ Հովհաննես եկեղեցում նույնպես կատարվեց Տյառնընդառաջի կարգը: 
Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր եռուզեռ էր՝ երաժշտություն, հայկական տարազներով, հայ կնոջը հատուկ հանդերձանքներով մասնակիցներ, ավանդական ուտեստներ, ջահեր, խարույկ, նվերներ, տոնական բարձր տրամադրություն, ահա այսպես էին սիսիանցիները Տիրոջն ընդառաջ գնում:

1

«Սուրբ Թուխ Մանուկներ» պաշտամունքին էր վերաբերում պատմաբան Թաթուլ Սյունու բանախոսությունը, որը կայացավ Սիսիանի համայնքապետարանի դահլիճում համայնքապետարանի աջակցությամբ: Պատմաբան Թաթուլ Սյունին ինը տարի շարունակ զբաղվել է հայերի էթնոգենեզի ուսումնասիրությամբ, որի ընթացքում նրա համար խիստ կարևորվել է Ուրարտու-Հայաստան կապը և հենց  այդ ընթացքում էլ առաջացել է հետաքրքրություն  առեղծվածային Թուխ Մանուկների պատմության շուրջ: Կատարել է  հետազոտական լուրջ աշխատանք` օգտվելով ազգագրական, պատմական, աշխարհագրական,լեզաբանական աղբյուրներից: Ավելի քան 2,5 տարի աշխատել է այդ մենագրության շուրջ: Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նախաքրիստոնեական այդ պաշտամունքը գալիս է ուրարտական ժամանակներից և նվիրված է հենց ուրարտական արքաներին: Նա գտնում է, որ Մենուա արքան էպոնիմն է ուրարտական դինաստիայի: Նա գտնում է, որ այդ պաշտամունքը զուրկ է կրոններին բնորոշ ընդհանրական սկզբունքներից, ծիսակարգից:

1

Փետրվարի 2-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում մանկապատանեկան թատերական խումբը ներկայացրեց Լևոն Շանթի «ՀԻն աստվածներ» դրաման: Դահլիճը լեփ լեցուն էր, հանդիսատեսը՝ կլանված: Երեխաները կարողանում էին արևմտահայերեն լեզվական մաքուր առոգանությամբ խաղալ իրենց հանձնարարված դերը: Թեպետ դրաման նման տարիքի երեխաների համար բարդ էր, բայց ընկալելի էր ու հետաքրքիր:

1

1

Հունվարի 28-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որին  մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր քաղաքների լավագույն վարկանիշային շախմատիստները ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավարը, ով հանդես եկավ  իր քաջալերիչ խոսքով:

1

Հունվարի 6-ին Լոր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Սուրբ  Ծննդյան և  Աստվածհայտնության տոնը: Հրաշափառ տոնին իր կարևոր մասնակցությունն ունեցավ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համարվում է այս տարվա սուրբ Հովհաննես և սուրբ Գևորգ եկեղեցիների խաչքավորը: Հոգևոր հովիվ , քահանա Տեր Ընծան իր խոսքում նշեց, որ Արթուր Սարգսյանը քաղցր հոգս է վերցրել իր վրա, որն ունի սուրբ նպատակ:

1