Main content

Նորություններ

Հունվարի 28-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որին  մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր քաղաքների լավագույն վարկանիշային շախմատիստները ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավարը, ով հանդես եկավ  իր քաջալերիչ խոսքով:

1

Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քեզ չկա ազգ, չկա պետություն:  
«Շնորհավոր տոնդ, հայ զինվոր», ահա այս խորագրով հունվարի 29-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավարը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Սիսական գնդի հրամանատարը, ինչպես նաև զինվորկան բժիշկներ, սպաներ, զինվորներ:

1

Դեկտեմբերի 22-ից Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր աշխույժ եռուզեռ էր. տեղադրվում էր ամանորյա տոնածառը, որին սիսիանցիները երկար էին սպասել: Տեղադրվելուց հետո դեկտեմբերի 25-ին, տոնածառի բացման արարողությունն էր, որին ներկա էր գրեթե ամբողջ Սիսիանը: Բնակիչներին նույնիսկ չէր խանգարում  ցուրտ եղանակը::

 

1

Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է: Մեր ամուր ու կայացած բանակն արդեն 25-ամյա երիտասարդ է: Բանակ, որը ձևավորվել է  Արցախյան ազատամարտի օրերին, որը երբևէ չի ծնկել և չի նահանջել:
Այդ օրը Սիսական գնդում ևս տոնական տրամադրությունն էր իշխում: Միտինգը՝  նվիրված հայոց բանակի 25-րդ տարեդարձին, սկսվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև եղան ելույթներ, շնորհավորական խոսքեր, պարգևատրումներ: Իրենց խոսքով հանդես եկան փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը, Սիսիանի հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանը և համայնքի ղեկավարը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մի շարք սպաների և զինվորականների արժեքավոր նվերներ հանձնեց: ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Քոչարյանի, ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանի և Սիսական գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանի հրամանագրերի համաձայն մի շարք սպաներ և զինվորականներ պարգևատրվեցին կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

1

 Տոնական բարձր տրամադրություն, ձմեռ պապիկներ,  ձյունանուշեր, հեքիաթի հերոսներ , նվերներ, ժպիտներ, երգ ու պար,պար,բարեմաղթանքներ,  ծափ ու ծիծաղ, ահա այսպիսինն էր օրը Սիսիանի մանուկների համար: Դեկտեմբերի 23-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր աշխատակիցների հետ եղավ քաղաքի  4 հիմնական դպրոցներում և 4 նախակրթարաններում: Ավելի քան 1800 երեխաների նվերներ բաժանեց: Կրտսեր խմբի երեխաներին նվիրեց նաև փափուկ թելից գործված գուլպաներ:

 

1

«Սուրբ Թուխ Մանուկներ» պաշտամունքին էր վերաբերում պատմաբան Թաթուլ Սյունու բանախոսությունը, որը կայացավ Սիսիանի համայնքապետարանի դահլիճում համայնքապետարանի աջակցությամբ: Պատմաբան Թաթուլ Սյունին ինը տարի շարունակ զբաղվել է հայերի էթնոգենեզի ուսումնասիրությամբ, որի ընթացքում նրա համար խիստ կարևորվել է Ուրարտու-Հայաստան կապը և հենց  այդ ընթացքում էլ առաջացել է հետաքրքրություն  առեղծվածային Թուխ Մանուկների պատմության շուրջ: Կատարել է  հետազոտական լուրջ աշխատանք` օգտվելով ազգագրական, պատմական, աշխարհագրական,լեզաբանական աղբյուրներից: Ավելի քան 2,5 տարի աշխատել է այդ մենագրության շուրջ: Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նախաքրիստոնեական այդ պաշտամունքը գալիս է ուրարտական ժամանակներից և նվիրված է հենց ուրարտական արքաներին: Նա գտնում է, որ Մենուա արքան էպոնիմն է ուրարտական դինաստիայի: Նա գտնում է, որ այդ պաշտամունքը զուրկ է կրոններին բնորոշ ընդհանրական սկզբունքներից, ծիսակարգից:

1

28 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41 րոպեին, ավերիչ երկրաշարժը  հազարավոր մարդկային ճակատագրեր դարձրեց անցյալ և դրոշմեց  որդեկորույս մոր, որբ երեխայի և այրի կնոջ հիշողության ամենազգայուն ծալքերում:

1

1

Դեկտեմբերի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ՝ Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի, ենթակառույցների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներԲյուջեի  նախագիծը  ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Գրետա Թունյանը՝արդյունքահեն ձևաչափով:

«Քանի որ բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է, հետևաբար բաց լսումները գործառույթը դարձնում են առավել թափանցիկ», -իր խոսքում նշեց Գրետա Թունյանը:

1

Հունվարի 6-ին Լոր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Սուրբ  Ծննդյան և  Աստվածհայտնության տոնը: Հրաշափառ տոնին իր կարևոր մասնակցությունն ունեցավ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համարվում է այս տարվա սուրբ Հովհաննես և սուրբ Գևորգ եկեղեցիների խաչքավորը: Հոգևոր հովիվ , քահանա Տեր Ընծան իր խոսքում նշեց, որ Արթուր Սարգսյանը քաղցր հոգս է վերցրել իր վրա, որն ունի սուրբ նպատակ:

1