Նորություններ

Հանդիսավոր կերպով Սիսիանի ավագ դպրոցի դահլիճ բերվեց ՀՀ պետական դրոշը, հնչեց օրհներգը. հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը հայտարարվեց բացված: Մասնակիցները ավագ դպրոցի աշակերտներն էին, հյուրերը՝ ուսուցիչներ, զինծառայողներ, համայնքապետարանի աշխատակիցներ:

Հունվարի 25-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր աշխատանքային հերթական խարհրդակցություն՝ համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Նախքան խորհրդակցության օրակարգին անցնելը՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Բռնակոթ և Գետաթաղ վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են աշխատանքից՝ համաձայն իրենց դիմումի:

Սիսիանի ազատամարտի հրապարակից հունվարի 24-ին  նորակոչիկների հերթական խումբը մեկնեց զինծառայության:

Հունվարի 23-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը Սյունիքի մարզպետարանում մասնակցել է ԱԻ նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության՝ 2017թ. կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստին: Խորհրդակցությանը, որը  վարում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ներկա են եղել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ:

Հունվարի 18-ը Շամբի և շամբեցիների համար առանձնահատուկ օր է: Այդ օրն է ծնվել նրանց համագյուղացի, ազատամարտիկ Մակիչ Ասրյանը՝ առաջին շամբեցի զոհը Արցախյան հերոսամարտում: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար անձանց և շամբեցիների ձեռամբ ծաղիկներ խոնարհվեցին Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակում կառուցված  հուշակոթող-խաչքարին՝ ի պատիվ Արցախյան մարտերում զոհված բոլոր քաջորդիների, հատկապես Մակիչ Ասրյանի փառավոր և հերոսական անցյալի:

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Հունվարի 18-ին սիսիանցի նորակոչիկների հերթական խումբը մեկնեց Հայոց բանակ: Սիսիանի զինվորական կոմիսարիատում, համաձայն ավանդույթի, տղաներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով՝  զինվորական նվագախմբի հնչյունների ներքո:

Հունվարի 17-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կազմակերպվել էր «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի /Տրանշ-4/ Սիսիան Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հերթական հանրային քննարկումը: Նախագիծը ներկայացրեցին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի ստորաբաժանման ղեկավարներ և համապատասխան պատասխանատու աշխատակիցներ:

ՀՀ Սյունիքի մարզի 
դատախազը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարին


2017 թ. դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ 
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից Սյունիքի 
մարզի «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի արդյունքում 
կազմված աուդիտորական հաշվետվությունը: 2017թ. դեկտեմբերի 29-ին 
աուդիտորական հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի 
մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 
180-181-րդ հոդվածներով քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու 
ցուցումով, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը 
մերժելու մասին:

Հունվարի 15-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Խորհրդակցությանը ներկա էին աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը և աշխատակազմի աշխատակիցներ:   Խորհրդակցության շրջանակներում քննարկվեցին

Հունվարի 13-ին եզրափակվեցին Սիսիանյան ամանորյա միջոցառումները: Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում, համայնքապետարանի նախաձեռնությամբ, հունվարի 6-ին