Նորություններ


Հանրապետության ամենաերիտասարդ մարզպետերը իրենց պատվիրակությունների հետ  առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում են՝ համատեղ անցկացնելու մարզպետերին կից երիտասարդական խորհուրդների առաջին նիստը։ Սա նաև հնարավորություն է՝ հասկանալու՝ ինչ ընդհանուր խնդիրներ ունեն հարևան՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը երիտասարդության ոլորտում, ինչ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, փորձի փոխանակման ինչ հնարավորություններ կան։

Ա˜խ, պատերա′զմ, ինչ արեցիր, ստո′ր արարած…

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

Պատերազմ էր… 1943թ. Խորհրդային բանակը բոլոր ռազմաճակատներում հետապնդում էր ֆաշիստական զորքերին, որոնք կատաղի դիմադրութուն էին ցույց տալիս, իսկ առանձին հատվածներում անցնում էին հակագրոհի: Սակայն ամեն դեպքում նրանք զգում էին, որ արդեն պարտված են:

Հունիսի 24-30-ը «Սոցիալական եւ երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ն Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ Եվրամիության ՙԵրիտասարդությունը գործողության մեջ՚ ծրագրի շրջանակում իրականացրեց երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային ծրագիրը: Ծրագրի մասնակիցներն այցելեցին նաեւ Սիսիան, եղան «Վոլդ Վիժն» միջազգային կազմակերպությունում, հանդիպեցին տեղական իշխանությունների եւ տեղի երիտասարդների հետ:

Այս գիշեր ջրի տակ են հայտնվել Սիսիան քաղաքի Սյունիքի 34 և 35 հասցեների տնամերձ հողամասերը։ Ինչպես բնակիչներն են ասում, գիշերը տեղացած ուժեղ անձրևը պատճառ է դարձել, որ խիճ ու ավազը լցվեն կոյուղատարը և փակեն այն։ Արդյունքում կոյուղաջուր ու անձրևաջուր հեղեղել են Վարդանյանների և Գրիգորյանների տնամերձերը։ Բնակիչներն այս նույն խնդրի առաջ կանգնել են նաև նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում՝ զրկվելով հիմնականում կարտոֆիլի և լոբու բերքից։

Գեղեցիկ ու գույնզգույն փուչիկներ են շուրջբոլորը: Հուզված, շփոթված, միանման ու կոկիկ հագնված փոքրիկների տեսքից դատելով՝ կարելի է ենթադրել, որ նրանք լուրջ են պատրաստվել հրաժեշտի իրենց միջոցառմանը: Երգ, պար, ասմունք, անգամ բեմականացում են պատրաստել: Խոսքերն ուղղված են ընկերներին, դաստիարակներին ու ծնողներին: Այս տարի քաղաքի 3-րդ նախակրթարանին հրաժեշտ կտա 124 սաներից 34-ը: Մանկության դարբնոցին հրաժեշտ տալուց հետո նրանք ոտք կդնեն կրթական մի նոր հաստատություն՝ դպրոց: Խոստանում են լավ ու աշխատասեր մարդ դառնալ, սիրել եւ հարգել մեծերին ու շատ բաներ, որ մանկության օրրանում են սովորեցրել:

Միջոցառումից հատվածներ՝ տեսանյութում:

 

 


Միանման շապիկներ, ուրախ տրամադրություն... Նախակրթարանների վճռական տրամադրված սաներ եւ դպրոցների աշակերտներ հավաքվել են՝ մասնակցելու ՀԱՕԿ Սյունիքի ներկայացուցչության կազմակերպած վազքարշավին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանրապետության մարզերում վազքարշավներ է կազմակերպում՝ նվիրված Օլիմպիական միջազգային օրվան: Սյունիքում Սիսիանը Կապանից հետո երկրորդ քաղաքն է, որտեղ երեխաների մասնակցությամբ վազքարշավ անցկացվեց: Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաքում միջոցառման կազմակերպմանը աջակցել է նաեւ Սիսիանի քաղաքապետարանը:

Հայաստանի տասը մարզերը ներկայացնող երիտասարդները հունիսի 19-ին և 20-ին Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում էին՝ մասնակցելու երիտասարդության քաղաքականության ոլորտում միջգերատեսչական համագործակցությանը նվիրված երկօրյա ազգային սեմինար-քննարկմանը: Այն իրականացրեց Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:

ՀՀ ՊՆ-ի տարածած տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում ծնված Գրիշա Մուրադի Խաչատրյանը: 20-ամյա Գրիշան տան փոքրն էր, միակ տղա երեխան: Սառնակունքի դպրոցի տնօրեն Անուշավան Վարդանյանի տեղեկացմամբ թե Գրիշան եւ թե նրա 3 քույրերը դպրոցում սովորել են գերազանց առաջադիմությամբ, աչքի են ընկել կարգապահությամբ ու պարտաճանաչությամբ: Դպրոցն ավարտելուց հետո Գրիշան ընդունվել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, որտեղից էլ զորակոչվել է բանակ: Գրիշան մեկ տարվա ծառայող էր: 

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հունիսի 13-ին մանկական արվեստի դպրոցի տնօրեն Արման Դավթյանի նախաձեռնությամբ ֆլեշ-մոբ էր կազմակերպվել: Մասնակցում էին արվեստի դպրոցի և «Գրանդ» պարային ակումբի 185 սաները:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի մասնակցությամբ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական խորհրդի նիստը:
Ամփոփվեցին 2012-2013թթ.. միջոցառումների ծրագրի արդյունքները, հստակեցվեցին հետագա անելիքները:
Նիստին այս անգամ չմասնակցեցին Ադրբեջանը, Մոլդովան եւ Ղրղզստանը: Հաջորդ տարի նիստը կկայանա Ղազախստանում: