Նորություններ

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի մասնակցությամբ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական խորհրդի նիստը:
Ամփոփվեցին 2012-2013թթ.. միջոցառումների ծրագրի արդյունքները, հստակեցվեցին հետագա անելիքները:
Նիստին այս անգամ չմասնակցեցին Ադրբեջանը, Մոլդովան եւ Ղրղզստանը: Հաջորդ տարի նիստը կկայանա Ղազախստանում:

Սիսիանի Ազատամարտի հրապարակում զինվորական նվագախմբի երաժշտությունը հուշում է, որ մեկնարկել է ամռան առաջին զորակոչը: «Սիսիանցին միշտ էլ պատվով է ծառայել և արժանացել գովասանքի»,- նշել է զինկոմ Մինաս Մկրտչյանը: Տղաները պատրաստ են ծառայության և խոստանում են 2 տարի հետո նույն օրը հավաքվել Ազատամարտի հրապարակում և նշել իրենց վերադարձը: Գիտակցում են` երկրի խաղաղության և անվտանգության համար հիմա արդեն նաև իրենք են պատասխանատու:

 

 

 

 

 

Հունիսի 14-ին՝ ժամը 10.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ ոլորաններում, «Տոյոտա Պրադո» մանկիշի UN 051 AM պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել՝ հայտնվելով ներքևի ճանապարհահատվածում, ինչից ավտոմեքենայի վարորդ Ռ. Ա.-ն տեղում զոհվել է, իսկ ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները Ռ.Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, կատարել վթարված ավտոմեքենայի հոսանքազրկման և վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ. օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Այսօր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի եւ Տաջիկստանի մասնակցությամբ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկեց ԱՊՀ  երիտասարդության հարցերի խորհրդի նիստը: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նա նշեց, որ սիսիանցիների համար մեծ պատիվ է, որ խորհրդի նիստն այս անգամ անցկացվում է Սիսիանում եւ պատրասատակամություն հայտնեց աջակցել, որ այն ընթանա հավուր պատշաճի:

Ամփոփվեցին խորհրդի կողմից 2012-2013թթ. երիտասարդության ոլորտում իրականացված ծրագրերը: Մասնակից երկրների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրներում  երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականության մասին:

Խորհրդի նիստը կշարունակվի մինչև հունիսի 14-ը: Այդ ընթացքում կհստակեցվեն 2014-2015թթ.. անելիքները:

 


«Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» նախագծի երրորդ եթերաշրջանի լսումների փուլին մասնակցել է նաեւ սիսիանցի երգիչ Նարեկ Խաչատրյանը: Ժյուրիի բոլոր 4 անդամները Նարեկի կատարումից հետո «այո» ասացին: Հաջորդիվ Նարեկը կմասնակցի նախագծի «թատրոնի» փուլին:

Հաջողություններ մաղթենք Նարեկին եւ վայելենք նրա կատարումը:

 

 

 

 

 

 

 

Բռնակոթ գյուղի բնակիչ Հենրիկ Սաֆրազյանն ընտանիքի անդամների հետ տանն էր, երբ ուժեղ ձայն լսվեց: Հորդառատ անձրեւի հանդարտման հետ դուրս եկան ու նկատեցին՝ գոմի մոտ 8 մետր երկարությամբ պատը քանդվել է: Փլուզման ժամանակ գոմում միայն հավերն են եղել, դրանցից 5 թեւը սատկել է: Հիմա Սաֆրազյանները հարեւանների օգնությամբ քանդված պատի փոխարեն ցանկապատ են անցկացնում՝ գիշերը կովերն եւ ոչխարները գիշատիչներից պաշտապանելու համար: Նախատեսում են նաեւ ցանկապատի ողջ երկայնքով շներ կապել:

ՖԱՖ-ը կամ առաջին հայկական ճակատը մասնաճյուղ հիմնեց նաեւ Սիսիանում` նպատակ ունենալով հեռավոր մարզերում զարգացնել երկրպագման մշակույթը:
«Մասնաճյուղեր հիմնելու նպատակն այն է, որ ազգային հավաքականի խաղի ժամանակ լինի ադեկվատ երկրպագություն: Հայաստանի հավաքականի խաղերը ցույց տվեցին, որ ֆուտբոլային խաղը այն եզակի դեպքերից է, երբ ամբողջ ազգը համախմբվում է: Կարծում եմ, որ սկզբում դժվար կլինի, որովհետեւ մի քիչ անսովոր է հայի համար ավելի քաղաքակիրթ ձեւով երկրպագել, բայց այդ ամենը ժամանակի ընթացքում կհարթվի»,- ասում է ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ Վարդան Հարությունյանը:

 Սիրելի′ գործընկերներ

Ողջունում եմ նոր՝ sisian.info կայքի ծնունդը: Նոր ինֆորմացիոն հարթակը հնարավորություն կտա սիսիանցիներին, Սիսիանով հետաքրքրվող անձանց անմիջական տեղեկատվություն ստանալ մեր քաղաքի, տարածաշրջանի անցուդարձի, ձեռքբերումների ու մտահոգությունների մասին:

Համոզված եմ, որ նոր կայքը կշարունակի «Սիսիանի լրատուի» հաստատած ավադույթը, մեզ՝ սիսիանցիներիս, կհրամցնի համակողմանի, անկողմնակալ լրատվություն՝ միաժամանակ պահպանելով լրագրողական էթիկայի նորմերը:

Ծնունդդ շնորհավոր, sisian.info:

ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Սիսիանի քաղաքապետ

Երեկ կեսօրին մոտ այգում աշխատելիս Սիսիանի Տեր-Ղազարյան փողոցի 27-րդ տան բնակիչ Հերոս պապը ուժեղ ձայն է լսել: Մտածել է`մոտակայքով բեռնատար մեքենա է անցնում: Երեկոյան տեսողությունից զրկված ու հաշմանդամ դարձած կնոջը կերակրելիս երբ հարեւան սենյակն է մտել, նկատել է, որ առաստաղը քանդվել է: Տարեց ամուսինները ժառանգներ չունեն, միայնակ են ապրում: Հիմա էլ հայտնվել են անօգնական վիճակում: 82-ամյա Հերոս Բաբայանը տունը գնել է 1987թ.-ին: «Էս տունը դժբախտություն է բերում: Իմ առնելուց առաջ էս տեղ հոսանքից պաժառ ա ընգել, ու երկու երեխա են մահացել»,-ասում է Հերոս Բաբայանը:

Այսօր Սիսիանի քաղաքապետարանում համայնքի ավագանու 8 անդամների մասնակցությամբ կայացավ հերթական նիստը՝ օրակարգային 6 հարցով։

Նախ քննարկվեց և ընդունվեց ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 74(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի՝ նախատեսվում է վարչական բյուջեի եկամուտների և ծախսերի նվազեցում 486 հազ․ դրամով:

 Օրակարգային երկրորդ հարցով ընդունվեցին ի գիտություն Սյունիքի մարզպետարանի կողմից Սիսիան քաղաքում իրականացված քաղաքաշինական գործունեության պլանային ստուգման արդյունքները:

Հունիսի 1-ը սիսիանցի երեխաների համար իրական տոնի էր վերածել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ կազմակերպելով «Մենք ապագա օլիմպիականներ ենք» խորագրով սպորտլանդիա: Միջոցառմանը մասնակցում էին Սիսիանի բոլոր 4 նախակրթարանների սաները:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է Սիսիանի քաղաքապետարանը: Իրենց կատարումներով օրվան տոնական շուք հաղորդեցին քաղաքի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները:  «Սպորտլանդիա -2014»-ի ավարտին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ պատվոգրեր ու գավաթներ հանձնվեցին առաջինից չորրորդ տեղերը գրաված թիմերին:

Մանրամասները՝ տեսանյութում: