Main content

Նորություններ

960954

1

152319

1


2019 թվականի առաջին րոպեները սիսիանցիները վայելեցին միասին՝ Սիսակ Նահապետի անվան  հրապարակում, ուրախ տրամադրությամբ ու շքեղ հրավառությամբ: Հրապարակում էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա շնորհավորեց համայնքի բնակիչներին և իր բարեմաղթանքները հղեց Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Համայնքի ղեկավարը պաշտոնատար այլ անձանց հետ Ամանորի գիշերը այցելել է նաև քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին:

1

152308

1

49121558 1196670753830949 485154149931941888 nԴեկտեմբերի 30–ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և ՀՀ ՊՆ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Վալերիկ Քոչարյանը այցելեցին հանրապետության ԶՈՒ հարավ-արևմտյան պաշտպանական դիրքեր: Շնորհավորելով դիրքապահ տղաների գալիք Նոր Տարին՝ պաշտոնատար այրերը նրանց մաղթեցին խաղաղ և անփորձանք ծառայություն, մշտարթուն զգոնություն ու մարտական անկոտրում ոգի:

 

1

IMG 29522016 թվականին, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն, հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում նաև Սիսիանի հատուկ դպրոցը,  վերակազմակերպվեցին մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:

1

IMG 3295 копияԱմանորի նախօրեին Ձմեռ պապիկներն ու մուլտհերոսները Սիսիանի համայնքապետարանի կողմից պատրաստված նվերներն ու համայնքի ղեկավարի բարեմաղթանքները փոխանցեցին  պատահական անցորդ փոքրիկներին:

1

infoՀունվարի 9-ին Սիսիանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2019 թվականի առաջին զինակոչիկները:

1

IMG 3182 infoՍիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2019 թվականը իր հետ բերի  խաղաղություն, լավատեսություն ու բարեկեցություն: 

1

IMG 3388Սիսիանի համայնքի Լոր բնակավայրի Սբ. Գևորգ եկեղեցում կատարվեց ջրօրհնեքի արարողություն: Խաչի քավորը Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն էր, ով արդեն երկրորդ անգամ էր ստանձնում այդ սուրբ պարտավորությունը:

1

IMG 3079Դեկտեմբերի 25-ին հանդիսավոր կերպով վառվեցին Սիսիանի համայնքի գլխավոր տոնածառի լույսերը:

1