Նորություններ

Դեկտեմբերի 21-ից Սյունիքի մարզի Գորայք համայնքում կգործի ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատին կից ստեղծված Գորայքի  հրշեջ-փրկարարական հենակետը: Բացման արարողությանը մասնակցում էին նաև ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը և Սյունիքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սիսիանի համայնքի 2018թ. բյուջեի հանրային լսում: Մասնակցում էին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, կազմակերպությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Նախքան բյուջեի նախագծի քննարկմանն անցնելը՝ ներկաները ծանոթացան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի բյուջետային ուղերձին, որում մասնավորապես ասված էր. «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից»:

Ամանորյա տոներին ընդառաջ Սիսիանում բացվեց իր տեսակով եզակի «Սիսիան Սիթի» սուպերմարկետը: Այն կգործի Որոտան 2/36 հասցեում: Բացման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 17-ին էր: Ծափողջույնների ներքո Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կտրեց խորհրդանշական ժապավենը:

Դեկտեմբերի 11-ին՝ բանակ-հասարակություն համագործակցության շրջանակներում, Սիսիանի N զորամասի և Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով սիսիանցի հանդիսատեսին ներկայացվեց պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Ժամհարյանի «Վերջին հանգրվանը» պիեսը: Ներկայացումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների սուրբ հիշատակին: Նախաձեռնությունը զորամասի ժամկետային զինծառայող Արիստակես Դադյանինն էր, ով, լինելով ապագա պատմաբան, այն համոզմանն է, որ ամենևին պարտադիր չէ այս թեմային անդրադառնալ միայն ապրիլին.« Այս ներկայացման միջոցով ևս մեկ անգամ փաստում ենք այն համոզմունքը, որ Հայոց Ցեղասպանության անժխտելի իրողության հարցում պետք է պահանջատեր լինենք ամեն օր, ամեն ժամ»,-ասում է Արիստակես Դադյանը: 

Դեկտեմբերի 10-ին Երևանում կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված « Ձմեռային ռիթմեր» -2017 երաժշտական համերգ-փառատոնը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Երևանից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:

Դեկտեմբերի 7-ին Սիսիանի կենտրոնական հրապարակից, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, սիսիանցիներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Սգո երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին` ի հարգանք հարյուրավոր անմեղ նահատակների:

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ 
բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական 
իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի 
ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի 
և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:

Աշնան վերջին օրերին Սիսիանում մեկնարկեց ծառերի աշնանային սանիտարական էտի աշխատանքները, որոնք կշարունակվեն քանի դեռ եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս: Աշխատանքներն իրականացնում են «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Էտման և հատման ենթակա ծառերի քանակն ըստ հասցեների սահմանված է համաձայն

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի անցորդներին այսուհետ  անտարբեր չի թողնի  նոր թխված հացի բույրը: «Ռիկո» սուպերմարկետին կից կգործի համանուն հացի խանութ-արտադրամաս:

Դեկտեմբերի 1-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նորանշանակ վարչական ղեկավարների, հաշվապահների, բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարը շնորհավորեց վարչական ղեկավարներին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Վարչական ղեկավարներ են նշանակվել համայնքների նախկին ղեկավարները, ընտրությունը կատարվել է ելնելով այն հանգամանքից, որ նրանք դեռևս մեկ տարի առաջ  ստացել էին ժողովրդի վստահության քվեն: