Նորություններ

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական միջնորդությամբ,Սյունիքի մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակներում, Սիսիանում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Օգոստոսի 24-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում հյուրընկալողի դերում երեխաներն էին, առիթը՝  «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում, իրենց կողմից արված նկարների ցուցադրությունը:
Ամռան ամիսներին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կազմակերպվել էր «Ամառային դպրոց»՝ Հայ ավետարանական եկեղեցու և Սիսիանի չորս նախակրթարանների ավագ խմբի սաների մասնակցությամբ: «Ամառային դպրոցն» ունեցել է շուրջ 308 այցելու, երեխաները հաճախել են խումբ-խումբ, յուրաքանչյուր խումբ պատկերասրահում անցակցրել է երկու օր՝ մասնակցելով տնօրինության կողմից կազմակերպված միջոցառումներին:

Օգոստոսի 22-ին, Սիսիանի hամայնքապետարանի և զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2016թ.ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սիսիանցի զինծառայողները , ովքեր, թեև արդեն զորացրվել են, բայց անկոտրուն կամքով պատրաստ են ցանկացած պահի կանգնել ի պաշտպանություն հայրենիքի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիանում կառուցվում է ֆուտբոլի դպրոց: Ծրագիրն իրականացվում է Սիսիանի համայնքապետարանի միջնորդությամբ և նպատակն է հայկական ֆուտբոլի զարգացման համար նոր հեռանկարների ստեղծումը, մարզերում՝ սպորտային կյանքի աշխուժացումը:

Սիսիանցի երիտասարդ նկարչուհի, արվեստագետ Արգինե Սահակյանին շատերն են ճանաչում: Նրա ստեղծագործություններին ծանոթ են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Արգինեն բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Սիսիանից դուրս ապրելու, ստեղծագործելու և, միգուցե, «ավելի շատ գնահատվելու» համար, սակայն նրա երազանքներն ու ծրագրերը կապված են հարազատ բնօրրանի՝ Սիսիանի հետ: 

Հայրենի բնությունն է նրա արվեստի կենսատու աղբյուրը, սահյանական պոեզիան է նրա  «ճախրանքի» ներշնչանքը, հայրենի հողից ստացած ուժով է արվեստագետը սահմաններ հաղթահարում ու դեպի վեր բարձրանում:

«Արծվային թռիչք Սիսիանի երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումով Սիսիանում եզրափակվեց երիտասարդության միջազգային տոնին նվիրված քսանօրյակը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ երիտասարդները Սիսակ Նահապետի անվան հրապարակից ոտքով ուղևորվեցին դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքը՝ Շաքի ջրվեժ: Սա յուրատիպ և անակնկալներով լի օրվա սկիզբն էր միայն:

Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:

Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  Օգոստոսի 10-ին մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող Էդգար Պողոսյանը առաջարկում է դպրոցական զանգի իր տարբերակը: «Clever Sentry» (խելացի ժամապահ). այսպես է կոչվում Էդգարի ստեղծած դպրոցական զանգի ավտոմատացված համակարգը:

Թե ինչով է տերբերվում «Clever Sentry»-ն դպրոցական այլ զանգերից, Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով համակարգը ստեղծող Էդգար Պողոսյանի հետ:

Հերթական անակնկալը սիսիանցիների համար. Երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 8-ին «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր բացօդյա կինոդիտում:  Միջոցառումը նորություն էր և պատահական չէ, որ ոչ միայն երիտասարդությունը այլև մեծերն ու փոքրերը մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ արձագանքեցին նախաձեռնությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի  8-ին Սիսական գունդը հերթական անգամ համալրվեց  ամառային զորակոչի նորակոչիկենրով, ովքեր սպայական կազմի և ծնողների առջև երդվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, զինվորագրվեցին հաղթական ճանապարհ անցած հայոց բանակին: Ձեռքն առնելով զենքը՝ գալիք երկու տարիների ընթացքում նրանք  իրենց պատվախնդիր ծառայությամբ ևս մեկ էջ կավելացնեն Սիսական գնդի հերոսական պատմության մեջ:
Նորակոչիկներից առավել հուզված էին իրենց զավակներին առաջին անգամ զինվորական համազգեստով տեսնող ծնողները: