Main content

Նորություններ

IMG 0379Սիսիանում տեղադրված նոր գովազդային վահանակները հուշում են՝ քաղաքում այսուհետև կգործի «Սիսիանի տուրիզմի կենտրոնը»: Ծրագիրը կյանքի է կոչվել «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Կենտրոնի գործունեության նպատակն է տարածաշրջանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել քաղաք մտնող ցանկացած հյուրի և զբոսաշրջիկի:

1

IMG 0353Տերևների խշխշոց, դեղնած ծառեր. գույներ, գույներ ու էլի գույներ…աշուն է, բայց ոչ ցրտաշունչ ու տխուր, այլ՝ ջերմ ու տաքուկ. Սիսիանի համայնքի «Ա. Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի ասմունքի խմբակի սաները՝ խմբակավար Զեփյուռ Համբարձումյանի գլխավորությամբ աշնան վերջերգը զարդարեցին պայծառ գույներով, երեկույթը այդպես էլ վերնագրել էին՝ «Աշնան պայծառ վերջերգ»:

1

 имени 11Նոյեմբերի 14-ին, Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Կապանում ներկայացվեց Սիսիանի մշակույթը:

1

46489394 267395977296016 3880612864444071936 n«Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները մասնակցել են «Մեղեդի-2018» երգի հանրապետական մրցույթ-փառատոնին` դառնալով 1-ին և 2-րդ կարգի դափնեկիրներ:

1

39080125 1101315090033183 590670003062177792 oՍիսիանի բազմաբնակավայր համայնքը մեկ տարեկան է:

1

IMG 0201Նոյեմբերի  20-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ներկա էին նաև համայնքի վարչական ղեկավարներ, աշխատակազմի աշխատակիցներ: Օրակարգում ընդգրկված էր 12 հարց:

1

20181110 142503Նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվեց «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը, այն կազմակերպվում է 2006 թվականից՝ Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

1

IMG 0168Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի խմելու ջրի ցանցի 550 մետր հատվածի հին ու մաշված խողովակները փոխարինվում են նորերով:

1

14330167 1834863106737590 2535642096539828799 n

Հարգելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: Այս տարի լրանում է ՏԻՄ կազմավորման 22 ամյակը, ինչի առիթով շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և ոլորտի բոլոր աշխատակիցներին:
 2017 թվականի նոյեմբերին կազմավորվեց Սիսիանի խոշորացված համայնքը՝ ներառելով 32 բնակավայր՝ 2 քաղաքային, 30 գյուղական: Համայնքի ՏԻՄ-ը իր լիազորությունները ստանձնեց նոյեմբերի 13-ին, և հենց այդ օրվանից սկսվեց դժվարին մի փորձաշրջան, որն, իմ կարծիքով, կարողացանք պատվով հաղթահարել:

1

1Սիրելի՛ ուսանողներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողական տարիները կյանքի ամենակարևոր ու շրջադարձային փուլերից մեկն է՝  լի սպասումներով, լավատեսությամբ, ինքնահաստատման դժվարին փորձություններով:

1

1Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոյեմբերի 7- ին և դրան հաջորդող օրերին  այցելել է  Գորիս-Կուբաթլու ճանապարհին  ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած զինվորներին, ովքեր տեղափոխվել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ:

1