Main content

Առողջապահություն

IMG 3775Հունվարի 21-ին sisian.info  կայքում հրապարակվել էր <Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ > վերնագրով նյութը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, հատկապես, երբ այն հեռացվեց կայքից:  Ի դեպ նյութը վերականգնվել է և՝ առանց խմբագրման:

1

41920194 1008065196069724 8286398945270169600 nԱրդեն մի քանի ամիս է Սիսիան քաղաքում գործում է <Միքաելյան բարեգործական> հասարակական կազմակերպությունը, որի շնորհիվ հակաքաղցկեղային <էսկոզին> դեղանյութը հասանելի է դարձել ինչպես Սիսիանի համայնքի, այնպես էլ Սյունիքի մարզի սոցիալապես առավել խոցելի խմբերի համար: 

1

Բինտեր, ստերիլ վիրակապներ, հեմոստատիկ սպունգներ, վիրահատական միջամտության և առաջին բուժօգնության համար անհրաժեշտ այլ պարագաներ, սրանք այն իրերն են, որոնք Սիսիանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են Շվեդիայի հայ համայնքի բարերարները: Օգոստոսի 2-ին Սիսիանի բժշկական կենտրոնը հյուրընկալեց Հայաստանի շտապօգնության հանձնախմբի ատենապետ Լորանս Շարոյանին, ով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և գլխավոր բժիշկ Անուշ Ներսիսյանին ներկայացրեց  բերված իրերը :

1

1538045161 3686Գիտության և բժշկության զարգացմանը զուգընթաց ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը, այս մասին ահազանգում են բժիշկներն ու փորձում ի վերջո գտնել մի կախարդական միջոց, որը կկարողանա հիմնովին պայքարել քաղցկեղ կոչվող չարիքի դեմ: Մարդկային կյանք փրկելը, քաղցկեղի ճիրաններում հայտնված հիվանդների ցավն ու տառապանքը փոքր-ինչ մեղմացնելը եղել են նաև ծնունդով սիսիանցի բիոնեյրոհոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքայելյանի մեծագույն երազանքը: Նա իր կյանքի գրեթե 22 տարին նվիրել է քաղցկեղի վերաբերյալ ուսումնասիրություններին, հիմնադրել հայտնի Medolife բժշկական ընկերությունը և երկար փնտրտուքներից հետո հայտնաբերել քաղցկեղի դեմ պայքարի ինքնատիպ դեղամիջոցը՝ Էսկոզինը՝ պատրաստված կապույտ կարիճի թույնից:

1

Հայաստանը դարձնել արժանապատվությամբ և հույսով ապրող երեխաների և երիտասարդների օրրան: Ահա այս առաքելությանը հավատարիմ մնալով՝ «Վորլդ Վիժն Հայաստանը» նախաձեռնել և իրականացնում է «Պերինատալ  և նորածնային խնամքի բարելավում» անվանումը կրող հերթական ծրագիրը, որի հիմնական նպատակը հղիների և նորածինների առողջապահական ծառայությունների բարելավումն է: Ծրագիրը իրականացվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի  97 համայնքներում: «Մերնպատակն է համայնքներում բարձրացնել ապագա մայրիկների իրազեկության մակարդակը: Ծրագրի շրջանակներում Սիսիանի, Գորիսի և Կապանի ծննդատներին հատկացվել են առաջին անհրաժեշտության բուժսարքավորումներ»- տեղեկացնում է Սյունիքի մարզում Վորլդ Վիժնի առողջապահական ծրագրերի համակարգող, բժշկուհի Անիկ Գրիգորյանը:

1

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր Սիսիանի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժհաստատության անձնակազմի հետ, քննարկելու քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի միավորմանն առնչվող հարցերը:

1

Սիսիանի  բժշկական կենտրոնը շտապօգնության նոր մեքենա է ստացել: Ամբողջ բուժանձնակազմը ուրախ է, որ ի վերջո ունեն հիվանդին ավելի անվտանգ տեղափոխելու և տեղում բժշկական միջամտություն ցուցաբերելու համար  նախատեսված բոլոր պայմաններով հագեցած շտապօգնության մեքենա: Սյունիքի մարզպետը փաստեց, որ անձամբ ՀՀ նախագահի կողմից Սյունիքի մարզին հատկացվել է շտապօգնության 2 մեքենաներ, որոնցից մեկը տրամադրվել է Սիսիանին, իսկ մյուսը՝ Մեղրիին:

1

Գերմանաբնակ,  ծնունդով սիսիանցի, Սյունիքի մարզի հակահամաճարակային կենտրոնի նախկին գլխավոր բժիշկ, բարերար Վարդան Խաչատրյանը Զանգեզուրի կայազորային հոսպիտալին նվիրաբերեց տարբեր տիպի բժշկական պարագաներ:

1