Վերջին շրջանում Սիսիանի հիվանդանոցի մասին խոսակցությւոնները չեն դադարում: Նախ խոսվում էր այս բուժհաստատության եւ Աղիտու գյուղում տեղակայված հոսպիտալի միավորման մասին: Հիմա էլ լուր է տարածվել, թե հիվանդանոցից ազատում են աշխատակիցներին: Սիսիանի բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը տեսախցիկի առջեւ խոսել չցանկացավ, բայց եւ նշեց՝ ինքը որեւէ մեկին չի ազատել, ավելին՝ ջանք չի խնայում առողջապահական հաստատությունը համալրել պահանջվող նոր ու երիտասարդ կադրերով: