Հունիսի 11-ին «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-միջոցառումը Սիսիանում էր: 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Վոլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի  շրջանակում:

Սկզբում ներկայացվեցին պրոֆեսիոնալ նկարիչների հեղինակած թեմատիկ նկարները:

Հաջորդիվ մասնակիցնեը հնարավորություն ունեցան քվեարկելու այդ լուսանկարների հարևանությամբ տեղադրված «Լուսանկարիչ մայրիկ» խորագրով սիրողական լուսանկարների մրցույթի նախընտրական փուլն անցած 12 լուսանկարներից մեկի համար:

 

Տեղեկացվեց, որ հաղթող լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսի ժամանակ:

Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվեցին թեմատիկ ինտերակտիվ խաղեր, եղավ հարց ու պատասխան:

Միջոցառման մասնակից մայրիկների փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու Լիդուշիկի կատարումները: