Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայաստանի 25 քաղաքներում մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Արմավիրի զարգացման կենտրոն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ եւ Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունները իրականավցվում են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Սիսիանը 9-րդ քաղաքն էր, որտեղ կազմակերպվեց հանդիպում եւ խոսվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման վտանգների եւ ռիսկների մասին: Բերվեցին վիճակագրական տվյալներ: Ըստ ծրագրի պատասխանատու Սոֆիկ Մինասյանի ծրագրի շրջանակում 25 համայնքներում կձեւավորվեն քաղաքացիական ակտիվ խմբեր:

 

Ըստ Սոֆիկ Մինասյանի ծրագրի արդյունքում ակնկալվում է փոխել հայաստանցիների երեխա ունենալու սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ գիտելիքները, վերաբերմունքը եւ ընկալումները: Եթե անգամ 10 %-ով կրճատվի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, ապա կարելի է ասել, որ ծրգաիրը հաջողվեց: