«Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության եւ սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում «Կարեւոր է առաջին 1000 օրը» խորագրով իրազեկման հերթական միջոցառումն անցկացվեց: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ Վոլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ ԱՄն միջազգային գործակալության ֆինանսավորմամբ:

2014թ.-ից իրականացվող իրազեկման միջոցառումները նպատակ ունեն երիտասարդ մայրերին եւ ապագա ծնողներին տեղեկացնել կրծքով սնուցման, վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման եւ գրագետ խնամքի սկզբունենքրի մասին:

Կյանքի առաջին 1000 օրերը կանխորոշում են մանկան առողջ ու անհոգ ապագան: Այդ տարիներին աճի եւ զարգացման տեսանկյունից կորցրածը հետագայում անգամ լավագույն սնուցման եւ խնամքի պայմաններում հնարավոր չէ վերականգնել: Մասնագետները անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց զատ նաեւ պատասախանեցին ներկաների հարցերին: