Սիսիանի  բժշկական կենտրոնը շտապօգնության նոր մեքենա է ստացել: Ամբողջ բուժանձնակազմը ուրախ է, որ ի վերջո ունեն հիվանդին ավելի անվտանգ տեղափոխելու և տեղում բժշկական միջամտություն ցուցաբերելու համար  նախատեսված բոլոր պայմաններով հագեցած շտապօգնության մեքենա: Սյունիքի մարզպետը փաստեց, որ անձամբ ՀՀ նախագահի կողմից Սյունիքի մարզին հատկացվել է շտապօգնության 2 մեքենաներ, որոնցից մեկը տրամադրվել է Սիսիանին, իսկ մյուսը՝ Մեղրիին:


Մեքենան նախատեսված է նաև դժվարանցանելի ճանապարհների համար, մարզպետը խոստացավ, որ  մոտ 2 ամսից հիվանդանոցը կհամալրվի ևս նոր մեքենաներով ու բուժսարքավորումներով:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն էլ իր կողմից շնորհավորեց բուժանձնակազմին  նոր մեքենա ստանալու կապակցությամբ՝ մաղթելով  երբևէ  ծանր դեպքեր  չունենալ, ունենալու դեպքում էլ մաղթեց անվնաս ու ապահով միջամտություն: