Գերմանաբնակ,  ծնունդով սիսիանցի, Սյունիքի մարզի հակահամաճարակային կենտրոնի նախկին գլխավոր բժիշկ, բարերար Վարդան Խաչատրյանը Զանգեզուրի կայազորային հոսպիտալին նվիրաբերեց տարբեր տիպի բժշկական պարագաներ:

Օգնությունը Սիսիան էր հասել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ:
Վարդան խաչատրյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հանդիպելով հոսպիտալի անձնակազմի հետ, պատրաստակամություն հայտնեցին համագործակցված աշխատանքի շնորհիվ, հնարավորինս, աջակից լինել բուժհիմնարկին:
Մանրամասները՝ տեսանյութում: