Main content

41920194 1008065196069724 8286398945270169600 nԱրդեն մի քանի ամիս է Սիսիան քաղաքում գործում է <Միքաելյան բարեգործական> հասարակական կազմակերպությունը, որի շնորհիվ հակաքաղցկեղային <էսկոզին> դեղանյութը հասանելի է դարձել ինչպես Սիսիանի համայնքի, այնպես էլ Սյունիքի մարզի սոցիալապես առավել խոցելի խմբերի համար: 

IMG 3775Դեղանյութը բնական արտադրանք է՝ պատրաստված կարիբյան կապույտ կարիճի թույնի շիճուկից: Այն հայտնաբերել է ծնունդով սիսիանցի,  բիոնեյրոհոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքաելյանը, ով նաև  դեղանյութը արտադրող հայտնի Medolife բժշկական ընկերության հիմնադիրն է:
Էսկոզինը հաջողությամբ կիրառվում է ավելի քան 10 երկրներում՝ ԱՄՆ, Անգլիա, Դոմինիկյան Հանրապետություն, Վիետնամ, Կորեա, Չինաստան, ՌԴ և այլն: 

IMG 3811Դեղանյութը, ի տարբերություն շատ դեղամիջոցների, ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա: Այն կարելի է համակցել քիմիաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ` առավել զգալի արդյունք ստանալու նպատակով: Էսկոզինը, կիրառելով քիմիաթերապիային զուգահեռ, առաջացնում է սիներիզմ, այսինքն՝ նպաստում է քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը: Դեղանյութը նաև առաջացնում է ուռուցքի ստաբիլիզացիա, կանխում արագ զարգացումը, ունի հակացավային ազդեցություն, նպաստում է հիվանդի ինքնազգացողության որոշակի բարելավմանը, չունի կողմնակի ազդեցություններ:

IMG 3780Հունվարի 19-ին  <Միքաելյան բարեգործական>  ՀԿ գրասենյակում շահառուներին անվճար տրամադրվեց Էսկոզինի առաջին խմբաքանակը: Սրվակները հանձնեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը: <Ցանկացած հիվանդության պարագայում լավագույն դեղամիջոցը դիմացինի ուշադրությունը, կարեկցանքն ու հոգատարությունն է: Ձեր կյանքի այս դժվարին փուլում ձեր կողքին է Միքաելյանների ընտանիքը, հույս ունեմ, որ նրանց բարեգործության և աջակցության շնորհիվ կբարելավվի ձեր   կյանքի որակը և դուք շուտափույթ կապաքինվեք>,-ներկաների հետ զրույցում ասաց Տեր -Պարգև Զեյնալյանը: IMG 3790 ՀԿ նախագահ Տիգրան Միքաելյանը այցելեց և դեղանյութը հանձնեց այն հիվանդներին, ովքեր ի վիճակի չէին այցելել գրասենյակ: Բառերով փոքր-ինչ դժվար է նկարագրել, թե ինչպես է դեղի մի փոքրիկ սրվակը մեծ հույս արթնացնում քաղցկեղի դեմ պայքարող մարդու աչքերում:50398042 289008371796929 568175438266892288 n
<Միքաելյան բարեգործական> ՀԿ-ում  այս ամիսների ընթացքում հաշվառվել են դեղանյութի կարիք ունեցող տասնյակ շահառուներ: Տվյալների գրանցման գործընթացի ավարտից հետո,  ելնելով հիվանդության աստիճանից և բարդությունից, Սիսիանի ԲԿ ուռուցքաբան Նելլի Հարությունյանի և բժիշկ Արթուր Միքաելյանի համատեղ որոշմամբ հիվանդներին նշանակվել է  դեղանյութի ընդունման չափաբաժինն ու կարգը: IMG 3801Նախքան դեղանյութի տրամադրումը կնքվում է երկկողմանի պայմանագիր՝ նվիրատվության տրամադրման կարգի, կողմերի պարտավորությունների, պայմանագրի ժամկետի և այլ մանրամասների վերաբերյալ:IMG 3806

Հ.Գ. Մանրամասների համար կարող եք այցելել Սիսիանի  Խանջյան 3/14 հասցեում գտնվող «Միքայելյան բարեգործական» ՀԿ գրասենյակ, կամ՝ զանգահարել 094-75-42-43 և 095-54-33-11 հեռախոսահամարներով: Տնօրեն՝ Տիգրան Միքաելյան, համակարգող՝ Սոնա Բաղդասարյան:


Comments   

0 #11 seo 2020-03-07 02:20
What's up, I log on to your blog daily. Your writing style is awesome,
keep up the good work!
Quote
0 #10 yahoo help 2020-03-04 02:40
Thanks for sharing your thoughts about %meta_keyword%.
Regards
Quote
0 #9 yahoo pro 2020-03-02 05:45
This text is priceless. How can I find out more?
Quote
0 #8 contact yahoo mail 2020-03-01 11:18
I was able to find good info from your blog posts.
Quote
0 #7 contact yahoo 2020-02-29 21:14
Yes! Finally someone writes about yahoo.
Quote
0 #6 contact yahoo mail 2020-02-28 18:16
I couldn't resist commenting. Very well written!
Quote
0 #5 yahoo mail support 2020-02-28 02:11
WOW just what I was searching for. Came here by searching for %meta_keyword%
Quote
0 #4 yahoo mail support 2020-02-28 00:40
Inspiring story there. What occurred after? Take care!
Quote
0 #3 contact yahoo mail 2020-02-26 06:03
Thanks very interesting blog!
Quote
0 #2 ขายอะไรดี รวยเร็ว 2020-02-25 15:42
Hello, I enjoy reading through your post. I wanted to write
a little comment to support you.
Quote

Add comment


1