Main content

IMG 3775Հունվարի 21-ին sisian.info  կայքում հրապարակվել էր <Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ > վերնագրով նյութը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, հատկապես, երբ այն հեռացվեց կայքից:  Ի դեպ նյութը վերականգնվել է և՝ առանց խմբագրման:

Էսկոզին արտադրանքի վերաբերյալ տրված նկարագիրը համարվեց ապատեղեկատվություն, ինչը բավականին զարմանալի էր, քանի որ, դեռևս ամիսներ առաջ, մեր կայքում հրապարակվել էր <Կապույտ կարիճի թույնը քաղցկեղի դեմ պայքարի միջոց> վերտառությամբ հոդվածը / տպագրվել է  նաև Զանգեզուր պրես թերթում/, թե՛ այս, և թե երկրորդ հոդվածներում Էսկոզինը ներկայացվել է միևնույն բնութագրով, որի համար հիմք են հանդիսացել ներքոնշյալ աղբյուրները. 

1. doctors.am կայքում 16/02/2018-ին հրապարակված <Էսկոզին (Escozine™). ուռուցքային հիվանդությունների բուժման այլընտրանքային եղանակ. ներկայացնում է պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը> վերնագրով հոդվածը: Ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի ներկայացմամբ Էսկոզինը դեղանյութ է, որն ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա: Ի դեպ, ելնելով բժշկի հենց  այս նկարագրից, <Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ > հոդվածում օգտագործվել է վիճահարույց <հակաքաղցկեղային  էսկոզին դեղանյութ> արտահայտությունը:
2. Победи Рак с Эскозином յութուբյան  ալիքի տեսանյութերը և հատկապես <Мнение практикующего онколога: Эскозин – лекарство от рака с большим будущим .> վերնագրով հարցազրույցը ուռուցքաբան Գրիգոր Բադալյանի հետ:

3.HorizonArmenianTV յութուբյան ալիքի < Horizon Live with Dr. Arthur Mikaelian> վերնագրով հարցազրույցը՝ Էսկոզինի հեղինակ, մեդոլայֆ ընկերության հիմնադիր բժիշկ Արթուր Միքաելյանի հետ:
4. <Ծագումով հայեր> ֆեյսբուքյան էջում 2018 թվականի ապրիլի 18-ին  տեղադրված Արթուր Միքելյանի մասին պատմող տեսանյութը, որպես նախաբան էջում արված է հետևյալ գրառումը .<Բիո-նեյրոհոգեբան, բժշկակական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքայելյանի կողմից հայտնագործած «Էսկոզին» դեղամիջոցն իրական հեղաշրջում է դարի մեծագույն չարիք դարձած հիվադության՝ քաղցկեղի դեմ>:


Մեր շատ սիրելի ընթերցող, այս ամիսների ընթացքում ոչ ոք մտահոգություն չի հայտնել, որ էսկոզին արտադրանքի նկարագիրը սխալ ենք տվել կամ ապատեղեկատվություն ենք տարածել: Ընդունում ենք մեր այն սխալը, որ թյուրիմացաբար վերջին հոդվածում ևս չենք նշել  տեղեկատվության աղբյուրները: Մենք նպատակ չենք հետապնդել գովազդել Էսկոզինը կամ <Միքաելյան բարեգործական> ՀԿ-ի գործունեությունը,   այլ պարզապես, առանց շահադիտական նկատառումների, լուսաբանել ենք համայնքում կատարվող մի բարի գործ՝ փորձելով նաև մատչելի կերպով ներկայացնել էսկոզին արտադրանքի վերաբերյալ մասնագետների կողմից հնչած կարծիքներն ու նկարագրերը:


Հ.Գ ՄԵր նպատակն է ընթերցողին հասցնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն՝ պահպանելով լրագրողական էթիկայի կանոններն ու ամեն ինչում դրականն ու բարին տեսնելու սկզբունքը:

Ստորև ներկայացնում ենք նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Հարություն Հարությունյանի  07.09.2018 թվականի գրությունը՝ ուղղված <Միքաելյան բարեգործական> ՀԿ տնօրեն Տ. Միքաելյանին. <Հարգելի պարոն Միքաելյան, առողջապահության նախարարությունը չի առարկում <Միքաելյան բարեգործական> ՀԿ-ի կողմից <Էսկոզին> արտադրանքով բարեգործական ծրագրի իրականացմանը Սյունիքի մարզում, հաշվի առնելով, որ <Էսկոզին> արտադրանքի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրանքը իրենից ներկայացնում է այլընտրանքային օժանդակող միջոց, որը նախատեսված է քիմիոթերապիա ստացող հիվանդների բուժման ժամանակ ի հայտ եկող հիմնական կողմնակի ազդեցությունները մեղմելու համար, որոնք են՝ ցավը, հոգնածությունը, ախորժակի կորուստը և քնի խանգարումը>:

Add comment


1