Main content

68381

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր «Եվրոպայի օր»տոնակատարության շրջանակներում մարզկենտրոնԿապանում գտնվող` ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպանՊյոտր Սվիտալսկուն ուղեկցել է Կապանի երկրագիտականթանգարան այցի ընթացքում. ԵՄ պատվիրակությանանդամներն այստեղ ծանոթացել են ներկա ցուցադրանքին ութանգարանի բացառիկ ցուցանմուշներին:

Օրվա երկրորդ կեսին մարզպետը մասնակցել է «ԿԱՊԱՆԻՊԼԱՍՏՇԻՆ» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը.արտադրամասն արդեն փորձնական արտադրանք էր տվել:
Նշենք, որ այն հիմնադրվել է «Բնապահպանականմարտահրավերների վերածումը հնարավորությունների.պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում»ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել էր 2016-ից. ծրագրիհամաներդրողներն են Եվրոպական Միությունը, Կապանիհամայնքապետարանը, ՀՀ կառավարությունը, «Ուրբան»կայուն զարգացման հիմնադրամը, «Հայ կոնսալտ»խորհրդատվական հիմնադրամը, «Մրցունակհասարակություն» սոցիալ-տնտեսական ՀԿ-ն:
Նորաստեղծ ձեռնարկություն են տեղափոխվում Սյունիքի եւՎայոց ձորի համայնքներում կենցաղային աղբիցտարանջատված պլաստիկ թափոնները եւ այստեղնորարարական տեխնոլոգիայով պոլիմեր-ավազայինխառնուրդից ստանում շինանյութ՝ մայթի սալիկներ, կղմինդր,եզրաքարեր, դիտահորի կափարիչ եւ այլն:
Իր ողջույնի խոսքում Հունան Պողոսյանը նախշնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպանին այս այցի համարեւ շնորհավորեց բոլորին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ: «Ձեռնարկը, որի մեկնարկը տրվել էր վաղուց, այսօր հասավ իրտրամաբանական ավարտին, այն ընդգծվածբնապահպանական նշանակություն ունի տարածաշրջանիհամար: Ձեռնարկությունը, որը փորձնական աշխատանքիցհետո այսօրվանից արդեն կսկսի գործել, կարծում եմ, միայնբարիք է բերելու տարածաշրջանին եւ մասնավորապես,Կապանին, այն շատ ցայտուն օրինակ է համագործակցության՝Եվրամիության, մեր կառավարության, համայնքայինիշխանությունների եւ ՀԿ-ների:
syunik.mtad.am/

Add comment


1