Main content

33.thumbՀարգելի հայրենակիցնե՛ր, հրավիրում ենք մասնակցելու «Լավագույն մարզական ընտանիք» սպորտային մրցույթին, որի առաջին փուլը կկայանա հունիսի 7-ին՝ Սիսիանի մարզադաշտում: 

Մրցույթն անցկացվում է 4 տարիքային խմբերով.
1. 1-ին տարիքային խումբ՝ 2011 թ. մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2. 2-րդ տարիքային խումբ՝ 2008 թ. մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3. 3-րդ տարիքային խումբ՝ 2005 թ. մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4. 4-րդ տարիքային խումբ՝ 2002 թ. մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց /հայրը կամ մայրը սայլակով/ ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է՝ 2006 թ. մինչև 2013թ. ծնվածները:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ
1.  Մրցույթի առաջին փուլին կարող են մասնակցել
բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն: Ընտանիքի կազմը 3 անձ՝ հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից:
2. Ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով:
3. Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 6-ն է, ցանկացողները կարող են դիմել Սիսիանի համայնքապետարան՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին, ամեն օր՝ ժամը 9:00-18:00:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Add comment


1