Main content

53912482 1247257338772290 5076301188073259008 nՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր:

Մաքուր համայնք ունենալու համար անհրաժեշտ է բոլորիս նվիրվածությունն ու համախմբվածությունը:
Կոչ ենք անում համայնքի բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին:
Ակնկալում ենք նաև համայնքում գործող ծառայություններ մատուցող կրթական, առողջապահական հաստատությունների, պետական, մասնավոր և հասարակական կառույցների ու կազմակերպությունների մասնակցությունը շաբաթօրյակին:
Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։

Add comment


1