Main content

56927157 1269192276578796 6273839147958403072 oԱպրիլի 12-14-ը Սիսիանում անցկացվեց վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սիսիանի համայնքից ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված տղաների հիշատակին:Եզրափակիչ փուլում առաջին և երկրորդ տեղերի համար պայքարեցին Սիսիանի զորամասի և Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի թիմերը, երրորդ տեղի հավակնորդները <Սիսիան> և <Շամբ> թիմերն էին:

Եզրափակիչ հանդիպումների արդյունքում երրորդ տեղը գրավեց <Սիսիան> -ը, երկրորդ տեղում մարզադպրոցի պատանիներն էին, իսկ հաղթողի դափնուն արժանացավ զորամասի թիմը: 
Մասնակիցները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, հուշամեդալներով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևի: Հաղթող թիմին տրվեց հարյուր հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին՝ յոթանասուն և հիսուն հազարական: Մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին՝ նորից հանդիպելու մեծ ցանկությամբ և ակնկալիքով:56890510 1269190933245597 1360282121930801152 o
Եզրափակչի բոլոր լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1