Ապրիլի 12-14-ը Սիսիանում անցկացվեց վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սիսիանի համայնքից ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված տղաների հիշատակին:Եզրափակիչ փուլում առաջին և երկրորդ տեղերի համար պայքարեցին Սիսիանի զորամասի և Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի թիմերը, երրորդ տեղի հավակնորդները <Սիսիան> և <Շամբ> թիմերն էին:
Եզրափակիչ հանդիպումների արդյունքում երրորդ տեղը գրավեց <Սիսիան> -ը, երկրորդ տեղում մարզադպրոցի պատանիներն էին, իսկ հաղթողի դափնուն արժանացավ զորամասի թիմը:
Մասնակիցները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, հուշամեդալներով, ինչպես նաև արժանացան դրամական պարգևի: Հաղթող թիմին տրվեց հարյուր հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին՝ յոթանասուն և հիսուն հազարական: Մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին՝ նորից հանդիպելու մեծ ցանկությամբ և ակնկալիքով:
Եզրափակչի բոլոր լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ