Main content

61374080 1558485347622251 2118470396591210496 nՄայիսի 31-ին ավարտվեց ՀՀ 2019 թվականի վոլեյբոլի Մ15 տարեկանների (ծնված 2004-2005 թվականներին) առաջնությունը:

Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Հնաբերդի և Շենգավիթի թիմերը՝հաղթեց Շենգավիթի թիմը 2:1 հաշվով:
Տղաների եզրափակիչ հանդիպումը կայացավ Վանաձորի և Սիսիանի թիմերը մասնակցությամբ,ավելի ուժեղ գտնվեցին Սիսիանի տղաների թիմը՝հաղթելով 2:0 հաշվով:
Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Աշտարակի և Արցախի թիմերը,հաղթեց Արցախ թիմը 2:0 հաշվով:Աղջիկների եզրափակիչ հանդիպումը կայացավ Սիսիանի և Ավանի թիմերի մասնակցությամբ, հաղթեցին Ավանի աղջիկները՝ 2:0 հաշվով:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով:Տղաների մոտ լավագույն հարձակվողներ ճանաչվեցին՝ Արտակ Թադևոսյանը(Շենգավիթ),Վազգեն Այվազյանը(Վանաձոր),լավագույն հեռանկարային մարզիկ՝Դավիթ Պողոսյան(Հնաբերդ),լավագույն խաղացողներ՝ Ռազմիկ Տիգրանյան,Արմեն Գալստյան (Սիսիան):
Աղջիկների մոտ լավագույն հարձակվող ճանաչվեց ՝ Ալիսա Գրիգորյանը (Արցախ),լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝Լիլիթ Ղազարյանը (Սիսիան) և Ջուլիետա Նաչարյանը (Ավան):
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՎՖ կողմից հանձնվեցին գնդակներ,իսկ Հնաբերդի թիմին վոլեյբոլի ցանց:

Add comment


1