Main content

c991c664893e1c3529913b80ef8482baSHAMSHYAN.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի տարածքում։ Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։40-ի սահմաններում ռադարից անհետացել է օդ բարձրացած կործանիչ։

Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ է բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ՀՀ Պաշտպանութան նախարարության ծառայողների հետ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի սարերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռներ, տեսանելիությունն էլ շատ թույլ է։ SHAMSHYAN.com-ը փորձում է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ ՊՆ-ից և ՀՀ Ոստիկանությունից։ 416e626edb99246ee4c23705c26210dd
Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ»։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Անիի տարածաշրջանի Ծակքարի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջովին վթարված վիճակում գտնվող Սու-25 մարտական ինքնաթիռը և այս պահին կատարվում են օդաչուների որոնողական աշխատանքները։
http://shamshyan.com
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com

Add comment