Main content

150152

Մանդատների բաշխման վերաբերյալ ձեռնպահ կմնամ ժամանակից շուտ որևէ տվյալ ներկայացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ պատգամավոր կունենա Ազգային ժողովը։

«Ցանկացած գործառույթ պետք է տեղի ունենա այն ընթացակարգով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը։ Տարածքային ընտրական հանձնաժողովները կկայացնեն իրենց վերջնական որոշումները, դրանք կներկայացվեն ԿԸՀ, ԿԸՀ-ն կամփոփի ընդհանուր արդյունքները եւ դրանից հետո նոր ընդհանուր արդյունքները կհրապարակի»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանի խոսքով՝ դեռևս հնարավոր է վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ լինեն, տարածքային ընտրական հանձնաժողովներում հերթապահություն կիրականացվի, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չհարուցեն ընտրության արդյունքները։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հայտնի կլինի նաեւ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը։
past.am

Add comment


1